ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

ԿԳՄՍ-ի հերթական ֆիասկոն

ԿԳՄՍ-ի հերթական ֆիասկոն
01.09.2025 | 10:47

Սեպտեմբերի 1-ին հայաստանյան դպրոցների 9-րդ դասարանցիները դասերը կսկսեն Նիկոլ Փաշինյանի պատվերով պատրաստած «Հայաստանի պատմություն» վերնագրով պատմության դասագրքով: Եթե հավատանք այս դասագրքի համահեղինակներից մեկին, այն փորձաքննություն է անցել 2 փուլով, երկու դեպքում էլ ստացել է դրական եզրակացություն: «Կույր գնահատումը» կրկին իրականացվել է երկու փուլով՝ ևս 8 փորձագետի ներգրավմամբ։

Սրան պետք է հավելենք, որ դասագիրքն ունի յոթ համահեղինակ ու մեկ լեզվական խմբագիր ու սրբագրիչ:

ԿԳՄՍ-ի անգամ այսպիսի «հզոր» զորաշարժի արդյունքում դասագրքում առկա են ԲԱԶՄԱԹԻՎ ուղղագրական, կետադրական, լեզվաոճական սխալներ ու վրիպակներ, որոնց առկայությունը միայն այս դասագիրքը վերածել է կրթական գործում ոչ պիտանի խոտանի:

Դասագրքում ներառված տեսողական նյութի 80 տոկոսը ոչինչ չասող, ոչինչ չհաղորդող, տեխնիկական խոտան պարունակող ու բազմաթիվ սխալներ ունեցող բացատրագրերով անիմաստ նյութ է, բառիս բուն իմաստով՝ պատկերազարդ աղետ, կատաստրոֆա:

Դասագիրքը բազմաթիվ սխալներով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի էջում հրապարակելուց հետո, թռուցիկ դիտարկման արդյունքում հայտնաբերեցի երկու խայտառակ սխալներով լուսանկարներ, որոնք վերջին պահին հասցրել էին տպագրութոյւնից առաջ հանել նախնական օրինակից ու նոր հանձնել տպագրության:

Չէ, մի հարցրեք, արդյո՞ք դասագրքի համահեղինակները շնորհակալություն հայտնեցին ինձ այդ սխալները մատնացույց անելու համար: Դե իհարկե՝ ոչ, բայց փոխարենը հոխորտանքով լի նախադասություններով մի «փառաբանող» տեքստ հրապարակվեց վերջերս, որից տեղեկացանք, որ դասագրքի 30 էջ տեքստի համար համահեղինակ Նժդեհ Հովսեփյանը ստացել է 2500 ԱՄՆ դոլարին համարժեք հոնորար: Ասեմ ձեզ, հեչ վատ չի խոտան արտադրելու պարագայում:

ՈՒրեմն ցանկացած պատմաբան, ով գոնե ունի պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, համեստ ժամանակացույցով 100-120 էջը կարող է խմբագրել ու սրբագրել 2-3 ժամվա ընթացքում:

Դասագրքի ՅՈԹ հեղինակներից և ոչ մեկը չի գտել այդ 2-3 ժամը՝ շնորհքով ուղղումներ անցկացնելու համար: ՈՒղղակի չի գտել: Էլ չեմ ասում, որ դասագիրքն ունեցել է նաև սրբագրիչ, որին աններելիորեն վստահել են բոլոր յոթ համահեղինակները: Սա, մեղմ ասած, թույլ ակադեմիական պատասխանատվության ու էթիկայի դրսևորում է:

Ահավասիկ, դասագրքի սկզբում զետեղված ամենաառաջին լուսանկարը, որը վերնագրված է այսպես՝ «Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիր»: Անդեմ ու անբովանդակ բացատրագիր: Կարելի էր, չէ՞ գրել «Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը Ծիծեռնակաբերդում» կամ «Ծիծեռնակաբերդի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրը»: Ոչ մեկը չի նկատել ակնհայտ սխալն ու թերի, տարընթերցում պարունակող բացատրագիրը:

Դասագրքի ամբողջական գրախոսականը կհրապարակեմ երեկոյան:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 20791

Մեկնաբանություններ