Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

«Ռոսիա մոլ»-ի վաճառականներին հավանաբար կառաջարկեն ընտրություններին քվեարկել որոշակի քաղաքական ուժի օգտին

«Ռոսիա մոլ»-ի վաճառականներին հավանաբար կառաջարկեն ընտրություններին քվեարկել որոշակի քաղաքական ուժի օգտին
06.02.2026 | 11:29

«Սիլ գրուպ»-ը որոշել է վերանորոգում իրականացնել «Ռոսիա մոլ»-ի որոշակի հատվածում և, ըստ ամենայնի, տարածքը վարձակալությամբ հանձնել մի քանի ճանաչված բրենդների ներկայացուցչություններին: Նախկին վարձակալներին զգուշացրել են և առաջարկել 2 ամիս անց ազատել տարածքը:

Օրենքի տեսանկյունից իրավաչափ է: Նախկին վարձակալները շահարկում են խնդրի բարոյական կողմը:

«30 տարի մարդիկ այստեղ աշխատել են», «վերևից ջուր է կաթացել, ապրանք է փչացել, ցրտին, տաքին՝ առանց կոնդիցիոներ», «այսքան տարի մենք զարգացրել ենք նրա (Սուքիասյան Խաչատուրի) բիզնեսը»,- ասում են նախկին վարձակալները:

Հետաքրքիրն այն է, որ նրանք գրեթե ամեն ինչին համաձայն են:

«Մենք համաձայն ենք, թող վերանորոգեն՝ մեկ ամիս կսպասենք, թող վարձի գինն էլ մի քիչ ավելի լինի, բուտիկներ սարքեն ու տան նույն այս մարդկանց»,- համարյա աղերսում են նրանք:

Հիշեցի «Ոսկե հորթ»-ի զիցնախագահ Ֆունտին, որը միշտ նստել է։

Նստել է Ալեքսանդր Երկրորդ «Ազատարարի», Ալեքսանդր Երրորդ «Խաղաղարարի», Նիկոլայ Երկրորդ «Արյունալիի», ինչպես նաև Կերենսկու ժամանակ:

Ինչու՞ եմ համեմատում:

Որովհետև այնպես, ինչպես «Ռոսիա մոլ»-ի նախկին վարձակալները, չեն պայքարում:

ՈՒշադիր կարդացեք կամ լսեք վերջիններիս մտքերը և եզրահանգումները: Ըստ այդ մարդկանց, «30 տարվա աշխատանքը, զրկանքներն ու Սուքիասյան Խաչատուրի բիզնեսի զարգացումը» թույլ է տալիս նրանց խնդրել, ամեն ինչին համաձայնվել: Այդքանից հետո վերջինների մտքով չի անցնում ՊԱՀԱՆՋԵԼ, ՎԻՃԱՐԿԵԼ, ԲՈՅԿՈՏԵԼ:

Հա, մեկ էլ` «ՄԵՆՔ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅԱՄԲ ՉԵՆՔ ԶԲԱՂՎՈՒՄ»:

Սա նմանօրինակ «պայքարների» ամենատարածված ատրիբուտն է:

Իսկ զավեշտալին այն է, որ, ամենայն հավանականությամբ, «Ռոսիա մոլ»-ի վաճառականների «պայքարը» շուտով կավարտվի: Ըստ երևույթին, վերջիններիս աշխատատեղի վարձը կբարձրացնեն և կառաջարկեն ընտրություններին քվեարկել որոշակի քաղաքական ուժի օգտին:

Իսկ հետո՞:

Կերևա:

Վերջ:

Այսօրինակ «պայքարների» հետ այդպես են վարվել բոլորը` Ալեքսանդր Երկրորդ «Ազատարարը», Ալեքսանդր Երրորդ «Խաղաղարարը», Նիկոլայ Երկրորդ «Արյունալին», Կերենսկին, ինչպես նաև Տեր-Պետրոսյան Լևոնը, Քոչարյան Ռոբերտը, Սարգսյան Սերժը:

Այսպես կվարվի նաև Փաշինյան Նիկոլը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Լուսանկարում՝ «Ռոսիա մոլ»-ը Սարգսյան Սերժի օրոք:

Դիտվել է՝ 1172

Մեկնաբանություններ