ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսը, ով գլխավորում է Պակիստանում իրանական կողմի հետ բանակցություններ վարող ամերիկյան պատվիրակությունը, Թեհրանին ներկայացրել է վերջնագրային խիստ պահանջներ: Դրանց թվում են միջուկային վառելիքի հանձնումն ու Հորմուզի նեղուցի ամբողջական բացումը. Առանց այս պահանջների բավարարման ԱՄՆ-ը չի պահպանի զինադադարը:               
 

Այս մարդն ակնհայտորեն չի ճանաչում Արևելքն ու հատկապես Իրանը

Այս մարդն ակնհայտորեն չի ճանաչում Արևելքն ու հատկապես Իրանը
08.03.2026 | 13:59

Թրամփն ասում էր, թե Իրանի քարտեզը կարող է փոխվել հակամարտությունից հետո։

Այս մարդն ակնհայտորեն չի ճանաչում Արևելքն ու հատկապես Իրանը։

Երեկ քրդական առաջնորդներից Թալաբանին շատ դիպուկ նշեց, որ այն պահին, երբ իրանցիները կարծեն, որ երկիրը կարող է տարածք կորցնել, նրանք կհամախմբվեն ընդդեմ ցանկացած անջատողականության։

Թրամփի այս հայտարարությունը երկարաժամկետ հեռանկարում ավելի կկարծրացնի իրանցիների դիրքորոշումը, նրանց կմոբիլիզացնի կենտրոնական իշխանության շուրջ թույլ չտալու հազարամյակների պատմություն ընդհատումը։

Այսպիսին են հնագույն կայսրության ժողովուրդները` իրանցիները, չինացիները, ճապոնացիները։ Այս շարքում կարող էին լինել հայերը, բայց ցավոք մենք այլևս այդպիսին չենք...

Իրանի որևէ իշխանության անկում միշտ առաջ է բերել նրա նոր վերածնունդ` ավելի ակտիվ ու ավելի ագրեսիվ։

Թրամփը իսկապես Իրանը շփոթել է Վենեսուելայի, Կուբայի, Իրաքի ու Սիրիայի հետ, բայց սա այդ դեպքը չի...

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1642

Մեկնաբանություններ