ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Այաթոլլա Ալիզեռա Արաֆին նշանակվել է Գերագույն առաջնորդի ժամանակավոր պաշտոնակատար

Այաթոլլա Ալիզեռա Արաֆին նշանակվել է Գերագույն առաջնորդի ժամանակավոր պաշտոնակատար
01.03.2026 | 16:23

Հոգևոր առաջնորդ Խամենեիի սպանությունը երաշխիք չէ, որ Իրանում վարչակարգ կփոխվի:

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դպրոցական երեխաներ սպանող ԱՄՆ-Իսրայել տանդեմի սանձազերծած պատերազմի արդյունքում, Սեյեդ Ալի Խամենեի զոհվելուց հետո, այաթոլլա Ալիզեռա Արաֆին նշանակվել է Գերագույն առաջնորդի ժամանակավոր պաշտոնակատար։ Դասական հակաամերիկյան գործիչ, ով Ալի Խամենեիի մերձավոր շրջապատից է, հայտնի է որպես վերջինիս կոշտ գծի կողմնակից։ Սրան զուգահեռ՝ այաթոլլա Մակարեմ Շիրազին ջիհադ է հայտարարել Իսրայելին և ԱՄՆ-ին։

Այս ամենի համատեքստում պետք է մի քանի կարևոր դիտարկում անել։

Առաջին՝ անկախ իրանական ռազմաքաղաքական և հոգևոր վերնախավի ֆիզիկական ոչնչացման՝ ֆիքսում ենք, որ անգամ գլխատված պայմաններում պետությունը շարունակում է գործել, իսկ բանակը՝ հերոսաբար կռվել և հստակ հարվածներ հասցնել թշնամական թիրախներին։

Երկրորդ՝ անգամ Խամենեիի ֆիզիկական վերացումը դեռևս երաշխիք չէ, որ Իրանում տեղի կունենա վարչակարգի փոփոխություն։

Երրորդ՝ Իրանում գործում է թեոկրատական համակարգ, որը դասական քաղաքական համակարգի կանոններից դուրս է գործում, և նմանատիպ վարչակարգի ապամոնտաժումը չի կարող լինել առաջին դեմքերի ֆիզիկական ոչնչացմամբ։

Չորրորդ՝ ընդհակառակը, մենք տեսնում ենք, որ սպանվածներին փոխարինողները դասական առումով նույն գծի կրողն են, ինչ ԱՄՆ-Իսրայել տանդեմի կողմից ոչնչացված գործիչները։

Դավիթ Ֆիդանյան

Դիտվել է՝ 939

Մեկնաբանություններ