«Մենք կարևոր դասեր ենք քաղել և արժեքավոր փորձ ենք ձեռք բերել նախորդ պատերազմից։ Ներկայումս մեր բալիստիկ հրթիռները գտնվում են իրենց դիրքերում, մեր ուժը մնում է անսասան։ Սա ամենահստակ ուղերձն է, որը մենք կարող ենք հղել Միացյալ Նահանգներին` եթե տեղի ունենա հարձակում, մենք կպատասխանենք շոկային, արագ և շատ հզոր հակահարվածով»,- հայտարարել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Աբբաս Արաղչին։               
 

Այլևս չեն ցանկանում շարունակել լինել «Հայրենիքի փրկության շարժման» թևում

Այլևս չեն ցանկանում շարունակել լինել «Հայրենիքի փրկության շարժման» թևում
27.01.2021 | 13:52

«Ժողովուրդը» գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ առաջիկա օրերին՝ գուցե հենց շաբաթ օրը, ընդդիմության լիդերները երկար դադարից հետո հանդիպում կունենան՝ կհանդիպեն ՀՅԴ, ԲՀԿ, ՀՀԿ, «Հայրենիք» կուսակցությունների առաջնորդները, եւ ներկա կլինի նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ըստ մեր տեղեկությունների՝ լիդերները պատրաստվում են միմյանց տեղեկացնել, որ այլեւս չեն ցանկանում շարունակել լինել «Հայրենիքի փրկության շարժման» թեւում, ու պայքարը պետք է այլ ձեւաչափ տեղափոխել: Բոլորը միմյանց մեղադրում են ոչ վճռական լինելու մեջ: Ըստ մեր տեղեկությունների՝ ընդդիմության առաջնորդների մի հատվածը կարծում է, որ պետք է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, իսկ մի հատվածն էլ այն կարծիքին է, որ չպետք է ներկայիս իշխանությունների հետ գնալ նման համաձայնության: Ռոբերտ Քոչարյանի մասով մարզերում եւ Երեւանում գաղտնի հարցումներ են իրականացվել այդ թվում եւ մի քանի դեսպանատների, պետական կառույցների կողմից, ու պարզվել է, որ նրա վարկանիշը բարձրանում է:


Շաբաթվա վերջին հայտնի կդառնա, թե հայաստանյան ընդդիմությունն ինչ ճանապարհ է ընտրում: Այն, որ նշված միավորման քաղաքական լիդերներն արդեն իսկ մերժել են իրենց առաջադրած վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին, դա ակնհայտ է, բայց չի բացառվում, որ Մանուկյանը եւս ներկա լինի լիդերների հավաքին՝ հետագա իր անելիքները հստակեցնելու համար:


«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի հետ՝ պարզելու՝ կմասնակցի հավաքին Ռ. Քոչարյանը, թե ոչ, բայց չհաջողվեց որեւէ պատասխան ստանալ»:

Դիտվել է՝ 8178

Մեկնաբանություններ