ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

Մտածելու տեղիք տվող տեսություն՝ աֆղան քաղաքական վերլուծաբանից

Մտածելու տեղիք տվող տեսություն՝ աֆղան քաղաքական վերլուծաբանից
07.02.2026 | 12:08

Ոչ մի պատերազմ հայտարարված չէ, ոչ մի խաղաղություն չի մշակվում, բայց աշխարհը վաճառվում է։ Առանց մեր, ձեր և ազգերի ստորագրության, փակ սենյակներում, Ամերիկայի, Ռուսաստանի և Չինաստանի երեք տերությունները վերաձևավորում են աշխարհի քարտեզը։

Ո՛չ ՄԱԿ-ն է տեղյակ, ո՛չ Եվրոպան է դա թույլատրել, ո՛չ էլ ազգերը քվեարկել են։ Այս բաժանումը ո՛չ տեսություն է, ո՛չ էլ պատրանք. սա ուժի մերկ տրամաբանությունն է, որը պարում է մեր աչքերի առաջ։

Ամերիկան երբ իր հայացքը հառեց Գրենլանդիային և Կանադային, իրականության մեջ նա սպանեց ՆԱՏՕ-ին... ՆԱՏՕ-ն, որը պետք է լիներ Եվրոպայի վահանը, դարձել է լրացուցիչ բեռ Վաշինգտոնի համար։ Ատլանտյան դաշինքը այլևս դաշինք չէ, այլ դեռևս չընթերցված կտակ։

Եվրոպան չկիսվեց, դարձավ զոհ։

Եվրոպան ո՛չ դաշնակից էր, ո՛չ էլ մրցակից. այն սպառվող զոհ էր։ Նրա էներգիան կտրվեց, նրա տնտեսությունը արտահոսում էր, և հիմա ԱՄՆ-ն ասում է՝ կամ գործ ունեցեք Ռուսաստանի հետ, կամ մենակ մնացեք։

Բեռլինի և Փարիզի ռազմավարական անկախության մասին խոսակցությունները կարգախոս չեն, այլ խոստովանություն։ Խոստովանություն, որ Ամերիկան այլևս իրենց թիկունքում չէ։

Աշխարհը բաժանվում է 3 տարածքի.

Հարավային և Հյուսիսային Ամերիկաները Վաշինգտոնին։

Արևելյան Եվրոպան և Կենտրոնական Ասիան Ռուսաստանին (իհարկե, դանդաղ բայց հաստատուն)։

Հարավային և Հարավարևելյան Ասիան Չինաստանին։

Մերձավոր Արևելքն ու Աֆրիկան նույնպես խաղահրապարակներ են. վայր, որտեղ արյուն է թափվում, որպեսզի տերությունները կարողանան օգտվել։

Կանոնը պարզ է՝ եթե ուժ ունես, մնում ես, իսկ եթե չունես, վերանում ես։

Աշխարհամարտ չի լինի, քանի որ գործարքի գինը ավելի էժան է, քան համաշխարհային պատերազմը։ Մեծ տերությունները չեն դարձել բարեգործներ, նրանք դարձել են հաշվարկողներ։

ՈՒկրաինան այս մոդելի լաբորատորիան էր. պայքար, հյուծվիր, ապա սեղանի շուրջ, գործարք կնքիր։

Այդպես էլ ավարտվել է ժողովրդավարություն և մարդու իրավունքներ բառերով խաբեության դարաշրջանը։

Հիմա մնում է միայն մեկ հարց՝ երբ աշխարհը բաժանվում է, մենք խաղացող ենք, թե՞ զոհ։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 470

Մեկնաբանություններ