Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսություն հաստատելու մտադրության մասին։ «Կարելի է բանակցություններ վարել ՈՒկրաինայի վերաբերյալ առանց Եվրոպայի մասնակցության, սակայն դա խաղաղության չի հանգեցնի, ուստի մենք որոշել ենք ուղիղ երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ։ Եվ երբ մենք հասնենք ՈՒկրաինայում հակամարտության ավարտին, մեզ անհրաժեշտ կլինի փոխգործակցության կանոններ մշակել Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով մեր անվտանգային շահերը»,- հայտարարել է Մակրոնը։               
 

Ինչու՞ է նույն Մակրոնը խրախուսում Հայաստանի խոնարհվելն Ադրբեջանի իրական և շարունակվող ագրեսիայի առջև

Ինչու՞ է նույն Մակրոնը խրախուսում Հայաստանի խոնարհվելն Ադրբեջանի իրական և շարունակվող ագրեսիայի առջև
11.02.2026 | 13:31

Մակրոնն այսօր ԱՄՆ-ի մասին ասել է.

«Երբ առկա է ագրեսիայի ակնհայտ ակտ, կարծում եմ, որ մենք չպիտի խոնարհվենք կամ փորձենք [կոնֆլիկտը] կարգավորել... Մենք ամիսներով փորձել ենք այդ ռազմավարությունը, բայց այն չի աշխատում»։

Այսինքն Մակրոնը Թրամփի քայլերը գնահատում է՝ որպես ագրեսիա ու ասում է, որ Եվրոպան զիջելու չունի, հակառակը, պետք է դիմադրի։

Նաև ասում է, որ չպետք է թվա, թե Գրենլանդիայի խնդիրը լուծվել է ու կարող են հանգիստ շունչ քաշել, հակառակը պնդում է, որ պետք է թափով պատրաստվել նոր զարգացումների։

Տրամաբանական հարց է առաջանում. այդ դեպքում ինչո՞ւ է նույն Մակրոնը խրախուսում Հայաստանի խոնարհվելն Ադրբեջանի իրական և շարունակվող ագրեսիայի առջև։ Ինչու խորհուրդ չի տալիս հայերիս զգոն լինել ու չխաբվել ժամանակավոր դադարով։

Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 1001

Մեկնաբանություններ