Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

TRIPP-ի ձախողումը ձախողում է նաև ՔՊ-ի՝ պատերազմի կուսակցության համար

TRIPP-ի ձախողումը ձախողում է նաև ՔՊ-ի՝ պատերազմի կուսակցության համար
09.04.2026 | 14:59

Կա սխալ պատկերացում, թե այն, ինչ կատարվում է երկրի ներսում, կապ չունի աշխարհաքաղաքական գործընթացների հետ: Իրականությունը ճիշտ հակառակն է:

2018-ի դավադրությունն ուներ աշխարհաքաղաքական պատճառներ, որը 2020 պատերազմի նախերգանքն էր: ՔՊ-ն պատերազմի կուսակցություն է և ստեղծվել էր որպես այդպիսին՝ Արցախը հանձնելու համար: Արցախի կորուստն էլ աշխարհաքաղաքական փոփոխություններ իրականացնելու նպատակ ուներ: Այդ իսկ պատճառով 2020 թվականին մեր դեմ միջազգային կոալիցիա էր պատերազմում:

TRIPP կոչվածն, Արցախի առումի հետ մեկտեղ, մեկ փաթեթով է պետք դիտարկել:

Իրանի դեմ սկսված պատերազմն այդ աշխարհաքաղաքական գործընթացի հաջորդ փուլն էր, սակայն այն տապալվեց: Տապալվում է նաև նախօրոք պատրաստված ծրագիրը:

TRIPP-ի ձախողումը ձախողում է նաև ՔՊ-ի՝ պատերազմի կուսակցության համար: ՔՊ-ն այլևս անելիք չունի, սակայն ՔՊ-ի տապալմամբ սկսվում է մի նոր ծանր փուլ, որը պետք է միասին անցնենք:

Մեր պարտությունն առաջին հերթին քաղաքական մտքի պարտությունն էր կամ, ավելի ճիշտ, կոլեկտիվ քաղաքական մտքի չգոյության, հետևապես` իրական քաղաքական համակարգի բացակայության հետևանք:

Հունիսի 7-ից հետո ՔՊ-ի` Հայոց պետականության մարմնին պատվաստված այդ խորթ գոյացության վիրահատման խնդիրը պետք է լուծենք, ու այնպես չէ, որ ՔՊ-ի հեռացմամբ կունենանք կայացած քաղաքական միավորներ, իրականում՝ ճիշտ հակառակը:

Հունիսի 7-ից հետո կայուն քաղաքական համակարգի կառուցման հարցն է հրատապ լինելու:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 3216

Մեկնաբանություններ