«Իրանը կասկածամտությամբ է վերաբերվում ԱՄՆ-ի մտադրություններին, որն աշխարհի տարբեր տարածաշրջաններում չարագործությունների և ագրեսիայի պատմություն ունի: Վաշինգտոնի միջամտությունը Կովկասի գործերին լուրջ սպառնալիք է տարածաշրջանային պետությունների կայունության համար»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:               
 

Հայաստանի սպառնալիքը ոչ թե ազերիների վերադարձն է, այլ այն, որ հայերը չեն վերադառնում Հայաստան

Հայաստանի սպառնալիքը ոչ թե ազերիների վերադարձն է, այլ այն, որ հայերը չեն վերադառնում Հայաստան
02.06.2026 | 17:40

300 հազար ադրբեջանցիների թեման արդեն զզվեցնում է:

Հանգիստ եղեք, Ադրբեջանում այդքան մարդկային ռեսուրս չկա, ծնելիությունը ամենացածր նիշի վրա է, ամուսնալուծությունները գրեթե 50 տոկոս են, Արցախը վերաբնակեցնել չի ստացվում:

Կներեք, բայց Հայաստանը պարալիզացնելու համար 300 000 ազերի պետք չէ, բավական են նույնիսկ 300 պատրաստված մասնագետներ, որոնք կբացեն մի քանի հարյուր ձեռնարկություն, իրավաբանական անձ:

Մնացած գործը կարվի մեր ծախու չինովնիկների, իրավապահների ու դատավորների միջոցով, list.am-ով կառնեն ինչ պետք է, ինչքան պետք է:

Բայց սա էլ՝ մի կողմ. Հայաստանի սպառնալիքը ոչ թե ազերիների վերադարձն է, այլ այն, որ հայերը չեն վերադառնում Հայաստան: Ու՞ր են 300 հազար Իրաքի հայերը, Սիրիայի, Լիբանանի կամ Ռուսաստանի հայերը: Ինչու՞ նրանք ժամանակին չվերադարձան Արցախ, ինչու՞ այժմ չեն վերադառնում և չեն վերադառնա ապագայում: Սա է հարցերի հարցը:

Ո՞վ և ի՞նչ նպատակով է դատարկում Հայաստանի մարզերը, գյուղերը: Ո՞վ, ո՞ր սրիկան, ու՞մ պատվերով է թույլ տրվել ոչնչացնել Երևանը՝ նորակառույց այլանդակ շինարարության միջոցով և մարզերից ժողովրդին պլանավորված տեղափոխելով մեռնող Երևան, դրան զուգահեռ այդ խեղճ ժողովրդին դարձնելով բանկային ստրուկներ: Թե ում են հաշվետու մեր բանկերը՝ դա էլ բարդ հարց չէ:

Հետևողական, պլանավորված մեր երկիրը ոչնչացնում են, այ ձյուն գա ձեր դատարկ գլուխներին, չնայած վաղուց մոռացել եք գլխի ու նրա պարունակության մասին և քյորփա աղջկա պես Նիկոլին սեր եք խոստովանում, արևմտամետ ու ռուսամետ եք խաղում: Դուք չե՞ք տեսնում այս պատկերը, ցույց եմ տալիս:

Տիգրանաշենն էլ է հանձնվելու, ոչ ոք թող չկասկածի, Մեղրին ու Տիգրանաշենը նույն քեյսի մեջ են: Այժմ բոլոր քեյսերում հայկական շահեր են, ՀՀ տարածքներ, կենսական հարցեր: Դա նախկինում էր, երբ բոլոր քեյսերում ադրբեջանական հողերն էին, Ադրբեջանի ապագան էր դրանցում դրված: Այժմ առք ու վաճառքի միակ առարկան ՀՀ սուվերենությունն է, ասենք, ի՞նչ սուվերենություն, մեր լինել-չլինելու հարցն է:

Քանի տարի եմ այս մասին գրել, ոչ ոք լուրջ չընդունեց, հետո եղավ 44-օրյա պատերազմը, քանի՞ անգամ եմ ապացուցել, որ այդ պատերազմը Իրանի դեմ ծրագրի նախաբանն էր և դրանով կանգ չի առնելու: Հետո ստացանք ԹՐԻՓ-ը: Վերջ, Մեղրին ու Սյունիքը նոր քեյսում են՝ խաղասեղանի վրա, իրավաբանորեն ձևակերպված: «Կոնսերվատոր» Թրամփը ՀՀ ընտրություններում սատարում է «լիբերալ» Նիկոլին…

Պարսիկները թիրախ են համարում տարածաշրջանային ցանկացած ամերիկյան կառույց, բայց խեղկատակ Ռուբիոն գալիս ու «Զվարթնոց» օդանավակայանում ոտքի վրա ստորագրել է տալիս ԹՐԻՓ-ի թղթերը: Ալիևը դեռ անցած օգոստոսին, Վաշինգտոնից անմիջապես հետո հայտարարեց, որ ով էլ լինի Հայաստանի իշխանության ղեկին, այս թղթից հրաժարվել չի կարող: Հայաստանը դարձել է «քրիստոնեական սիոնիզմի» առաջամարտիկ, Նիկոլը Ավետարան է քարոզում: Տասնամյակներ շարունակ, 90-ականներից սկսած, Հայաստանում ու հայկական սփյուռքում ծաղկեցրել են կրոնական աղանդներն ու հայերի ուղեղներում դաջել են, որ հրեան է աստծու ժողովուրդը, հայերը Երուսաղեմի մեծ տաճարին ու մեսիային են սպասում: Նման պարագայում ու՞մ է պետք Հայաստանը, այն պիտի լինի խազարական Ադրբեջանի վերահսկողության ներքո:

Եթե Իրանը այս ընթացքը չկանգնեցներ, Մեղրիի ու Սյունիքի հանձնաընդունելությունը վաղուց արված կլիներ. պարսիկները Չինաստանի օգնությամբ պլանը ստոպ տվեցին, թե ինչքան կդիմանան՝ պարզ չէ:

Հարց եմ տալիս՝ ու՞ր են 300 հազար ՀԱՅԵՐԸ, ինչու՞ չվերադարձան Արցախ, ինչու՞ 2018-ից հետո չեն վերադառնում «դեմոկրատական» դժոխք Հայաստան:

Իսկ դուք 300 հազար ազերիներից եք խոսում: Այսօր Նիկոլը, Գեղարքունիքի մարզպետի հետ, մարզի հաջողություններից է խոսում, մի քանի մետր ասֆալտ են արել, մի քանի խեղճ ու կրակ դպրոց վերանորոգել: Վե՛րջ, Գեղարքունիքը փրկվեց: Մարզի քաղաքներում Երևանի հրահանգով ծառերն էլ են ոչնչացրել, վերջերս պատահաբար տեսա Մարտունու Եղևնիների պուրակի ոչնչացումը: Բա թուրքը հետ չգա՞: Մեկդ մյուսի ոտքը տրորի՝ իրար փոր եք թափում, ձեր աչքի առաջ ձեր քար ու քռի մեջ Սովետի տնկած ծառերն էլ են ոչնչացնում՝ ծպտուն չկա, Նիկոլին ցնծությամբ եք ընդունում...

Սյունիքից հետո կամ զուգահեռ կանգնելու ենք Սևանի հարցի առաջ: Սևանը տարածաշրջանի ամենաթանկ ակտիվն է, որ վերածվել է աղբանոցի, իսկ 2018-ից հետո լիճն ընդհանրապես մոռացվեց: Էս ճիվաղներին առնելու համար 300 ադրբեջանցի էլ պետք չէ, մի 3 հոգի բազառի մրգավաճառ կարող են գալ, սրանց առնել ու ծախել, սրանք պատրաստ են ծախել ամեն ինչ:

Առը-հա՛ ձեզ՝ 300 հազար թուրք ու Նիկոլ վառչապետ...

Ամեն ինչ արդար է:

Արա Արայան

Դիտվել է՝ 168

Մեկնաբանություններ