Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Եթե Հայաստանի ղեկավարը լիներ թուրք, նա դժվար թե աներ ավելին

Եթե Հայաստանի ղեկավարը լիներ թուրք, նա դժվար թե աներ ավելին
27.01.2026 | 11:00

Ոչ մի արտաքին թշնամի այսքան համակարգված չէր կարող քանդել պետականությունը ներսից, եթե դրա համար չունենար ներքին գործակալ՝ իշխանության բարձրագույն աթոռին նստած։ Թուրք ղեկավարը գոնե բացահայտ թշնամի կլիներ․ նրա քայլերը կլինեին հասկանալի, հաշվարկելի, դիմադրելի։ Իսկ երբ նույն գործը արվում է «մեր անունից», «ժողովրդավարության» ու «խաղաղության» փաթեթավորմամբ՝ դա արդեն ոչ թե պատերազմ է, այլ դավադրություն։

Թուրք ղեկավարը կփորձեր թուլացնել բանակը․

- նիկոլը դա արեց «բարեփոխումների» անվան տակ։

Թուրք ղեկավարը կփորձեր արժեզրկել ազգային եկեղեցին ու ինքնությունը․

- նիկոլը դա արեց «հին-նոր» կեղծ հակադրությամբ։

Թուրք ղեկավարը կփորձեր հասարակությանը բաժանել, իրար դեմ հանել, կոտրել ազգային միասնականությունը․

- նիկոլը դա դարձրեց պետական քաղաքականություն։

Թուրք ղեկավարը երբեք չէր կասկածի Ցեղասպանության, Արցախի, Սյունիքի, հայկական պահանջատիրության հարցերը․

- նիկոլը դրանք դարձրեց «քննարկման թեմա»՝ թշնամու օրակարգով։

Սա արդեն սխալների շղթա չէ։ Սա ուղղվածություն է։ Սա քաղաքական գիծ է, որը քայլ առ քայլ համընկնում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերի հետ։

Երբ պետության ղեկավարը գործում է այնպես, որ թշնամին շահում է ամեն փուլում, իսկ ժողովուրդը՝ պարտվում, հարցը այլևս անձնական չէ։ Հարցը գոյաբանական է։

Հայաստանի ղեկավարը պարտավոր է լինել հայի շահերի պաշտպանը։

Իսկ եթե նրա արածը նույնն է, ինչ կանի թշնամին, ապա անունները երկրորդական են դառնում։

Պատմությունը նման դեպքերում խիստ է լինում։ Եվ այն միշտ հիշում է ոչ թե խոստումները, այլ հետևանքները։

«Ճշմարտության ձայն»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 1756

Մեկնաբանություններ