Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Երբ հանրության մեջ արժեքները խախտվում են, իսկ դրանք սպասարկող ընտրանին շեղվում է արդարության հիմնարար սկզբունքից

Երբ հանրության մեջ արժեքները խախտվում են, իսկ դրանք սպասարկող ընտրանին շեղվում է արդարության հիմնարար սկզբունքից
16.01.2026 | 19:00

Կառավարելի ու անկառավարելի համակարգեր

Այս թեման կարևոր է, քանզի այն պարունակում է հանրության զարգացման բանալին։ Այս երևույթն ունի անհատական և հանրային բնույթ։ Ինչպես անհատը, այնպես էլ հանրությունը կարող են կառավարվել դրսից կամ առաջնորդվել իրենց ոչ հարիր գաղափարներով։ Դա տեղի է ունենում, երբ մարդը կամ հանրությունը, չունենալով բավարար գիտակցված ընկալումներ, առաջնորդվում է կեղծ կարծիքներով ու կարծրատիպերով` այդպիսով կառավարելի դառնալով այլոց կողմից։ Ժողովրդավարության հիմնական ձեռքբերումը գիտակցված անհատների մեծամասնության ձևավորումն է և նրանց կողմից մշտապես կառավարելի իշխանության ընտրությունը։ Սակայն, եթե խախտվում է այս կերպը, հանրությունը սկսում է հետաճ ապրել, ինչի հետևանքով էլ դառնում է անհեռանկար խմբային շահերի սպասարկու։ Իշխանություններն էլ դառնում են այլոց կամակատար կամ վերածվում են բռնապետների։ Դա տեղի է ունենում, երբ հանրության մեջ արժեքները խախտվում են, իսկ դրանք սպասարկող ընտրանին շեղվում է արդարության հիմնարար սկզբունքից` դառնալով հարստության գերի կամ իշխանավորների սպասարկու։ Այսպիսով, խեղվում են ժողովրդական արժեքները, խախտվում է ժողովրդի հավաքական ինքնության զարգացման ընթացքը, այդ խմբերն էլ դադարում են ազգային և պետական խնդիրներ լուծելուց։ Ահա հենց այսպիսի իրողության մեջ ենք հայտնվում, երբ արհամարհվում են իմաստասիրական բանաձևումները։

Ո՞րն է իրական ելքը։

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 2842

Մեկնաբանություններ