ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Ով է խոսում սուբյեկտի դիրքից, իսկ ով՝ դիտողի

Ով է խոսում սուբյեկտի դիրքից, իսկ ով՝ դիտողի
25.01.2026 | 13:39

Դավոսը լավ վայր է ոչ միայն պայմանագրեր կնքելու, այլև լռությունները կարդալու համար։ Այնտեղ երբեմն ավելի կարևոր է ոչ թե այն, ինչ բարձրաձայնվում է, այլ այն, թե ով է ներկա սեղանին, և ով՝ ոչ։ Ոչ թե՝ որքան հանդիպում է տեղի ունենում, այլ՝ ով է խոսում սուբյեկտի դիրքից, իսկ ով՝ դիտողի։

Դավոսից քաղվող գլխավոր դասն այն է, որ աշխարհում որոշումները կայացվում են այնտեղ, որտեղ կա ուժ, կանխատեսելիություն և վերահսկողություն։ Մնացածը կոչվում է ձևակերպում կամ մեկնաբանություն։

Եվ հենց այստեղ են սկսվում Հայաստանի իրական մտահոգությունները։

Մեր իրական մտահոգությունը երբեք չպիտի լինի տոկոսների շուրջ` 24%, 25%, թե՞ 26%։ Թվերը միշտ էլ փոփոխական են եղել պատմության մեջ, իսկ իշխանությունները՝ միշտ անցողիկ։

Մեր իրական մտահոգությունն այն է, թե ով է որոշում, ով է սահմանում խաղի կանոնները, և ամենակարևորը՝ ո՞ւմ հաշվին է ձևավորվում այդ «կապակցվածությունը», որի անունով այսօր մեզ փորձում են համոզել, որ ամեն ինչ «անխուսափելի» է։

Պետության ինքնիշխանությունը չի կորչում մեկ օրում և մեկ ստորագրությամբ։ Այն քայքայվում է աստիճանաբար, երբ որոշումները կայացվում են քո փոխարեն, երբ քո մասնակցությունը ձևական է, իսկ քո լռությունը ներկայացվում է որպես համաձայնություն։

Երբ հասարակությանը սկսում են զբաղեցնել սցենարներով ու ենթադրություններով, իսկ իրական քննարկումը՝ կապված պետական շահի, վերահսկողության մեխանիզմների, անվտանգության և արժանապատվության հետ, մնում է ստվերում` դա արդեն ազդանշան է։

Ոչ մի նախագիծ ինքնին ո՛չ փրկիչ է, ո՛չ կործանարար։ Այդպիսին է դառնում միայն այն ժամանակ, երբ պետությունը ներսից թույլ է, իսկ հանրությունը՝ անտարբեր ու անվստահ։

Եվ եթե այսօր մեզ հուշում են, որ «այլընտրանք չկա», ապա հենց դա է այն պահը, երբ պարտավոր ենք հիշել՝ պատմության մեջ ամենավտանգավոր որոշումները միշտ կայացվել են հենց այդ բառերի ուղեկցությամբ։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 6761

Մեկնաբանություններ