«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Աղոթք և հոգևոր աջակցություն հերոսուհի մայր Անի Ավետիսյանին

Աղոթք և հոգևոր աջակցություն հերոսուհի մայր Անի Ավետիսյանին
16.10.2026 | 11:47

Սիսիան համայնքի հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Դավիթ քահանա Գիշյանի հետ այցելեցինք հիվանդանոցում գտնվող հերոսուհի մայր Անի Ավետիսյանին։ Տեր Հայրը հոգևոր զրույց ունեցավ Անիի հետ և բժշկության աղոթք կատարեց, որից հետո նրան նվիրեցինք հոգևոր գրքեր։ Այցի վերջում Երուսաղեմից բերված խաչով օրհնություն կատարվեց Անիի համար՝ ի պաշտպանություն և ի պահպանություն Տիրոջից։
Աղոթք բժշկության
Տե՛ր Հիսուս Քրիստոս, խնդրում ենք Քեզ՝ բժշկի՛ր Անի Ավետիսյանին ու նրա բալիկներին, փարատի՛ր նրանց վնասվածքներն ու ցավերը: Աստվա՛ծ մեր, շնորհի՛ր նրանց կատարյալ առողջություն ամենահաղթ սուրբ Խաչիդ նշանով, որով վերացրիր մարդկության տկարությունները և դատապարտեցիր մեր հոգևոր թշնամուն:
Դո՛ւ ես մեր կյանքն ու փրկությունը, բարերար և բազումողորմ Աստված, որ միայն կարող ես թողություն տալ մեղքերին և մեզնից հեռացնել ախտերն ու հիվանդությունները։ Քեզ հայտնի են մեր բոլոր կարիքները։
Բարիքներ պարգևո՛ղ Տեր, Քո առատ ողորմությունը պարգևի՛ր Անի Ավետիսյանին, նրա բալիկներին և ընտանիքին՝ ըստ իրենց կարիքների, որպեսզի նրանց միջոցով մշտապես փառավորվի և գովաբանվի Ամենասուրբ Երրորդությունդ՝ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։

Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դիտվել է՝ 351

Մեկնաբանություններ

¶ ձվի մեջ է ջոկվում" />
«Քայլող» տղեն ձվի մեջ է ջոկվում