Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Նոր բացահայտումներ դեղորայքի շուկայում. ՏՄՊՊՀ-ը կհրապարակի պետգնումների ոլորտում կատարված հերթական ուսումնասիրության արդյունքները

Նոր բացահայտումներ դեղորայքի շուկայում. ՏՄՊՊՀ-ը կհրապարակի պետգնումների ոլորտում կատարված հերթական ուսումնասիրության արդյունքները
05.10.2012 | 12:56

Հոկտեմբերի 5-ին, ժամը 12-ին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի կունենա նիստ, որի ընթացքում կհրապարակվեն դեղորայքի գծով պետական գնումների ոլորտում կատարված ուսումնասիրության վերջնական արդյունքները:

Մասնավորապես, կհրապարակվեն պետության կողմից անապահով խավերին արտոնյալ պայմաններով կամ անվճար տրամադրվող դեղորայքի ոլորտում կատարված բացահայտումները:

Դիտվել է՝ 5049

Մեկնաբանություններ