ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

«Պետական զինանշանը պետք է մեկընդմիշտ մաքրել վատ ազդեցությունից»

«Պետական զինանշանը պետք է մեկընդմիշտ մաքրել վատ ազդեցությունից»
09.02.2015 | 15:40

ՀՀ պետական զինանշանը շտկման և վերահսկման կարիք ունի: Բոլորովին վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկարիչների միության նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԸ նշել էր, որ, ուսումնասիրելով մեր զինանշանի գեղագիտական արժեքներն ու թերությունները, պարզել է, որ հայտնի չէ՝ ովքեր, աղավաղել են ՀՀ զինանշանը և տարածել մի քանի տարբերակներ: Խնդիրը վաղուց է հասունացել: Կարեն Աղամյանը վստահեցրեց, որ զինանշանի աղավաղումների մասին պատկան մարմինները տեղյակ են, մտահոգ, և մոտակա ամիսներին հստակ քայլեր կձեռնարկվեն: «Իրատես de facto»-ն հետաքրքրվեց`ի՞նչ ընթացք է ստացել խնդրի լուծումը: Ի պատասխան՝ ՀՆՄ նախագահն ասաց, որ մշակույթի նախարարի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ: Օրերս կայացել է առաջին նիստը, քննարկել են ընդհանուր սկզբունքները, աշխատանքի ընթացքը:


Կարեն Աղամյանը ներկայացրել է զինանշանի մշակված իր տարբերակը: Հետաքրքրվեցի` քննարկումների ու տարակարծությունների արդյունքում փոփոխության չի՞ ենթարկվի ներկայացված զինանշանը, կարելի՞ է վստահ լինել, որ արդյունքը գոհացուցիչ կլինի:
«Դրա համար էլ մասնագետներ են հավաքվել,- հակադարձեց ՀՆՄ նախագահը:- Սա այն դեպքն է, երբ սխալվելու իրավունք չունենք: Պետական զինանշանը պետք է մեկընդմիշտ մաքրել վատ ազդեցությունից և խստորեն հետևել, որ պետականորեն ընդունված տարբերակը օգտագործեն: Ամբողջ աշխարհում քրեորեն հետապնդելի արարք է համարվում պետական զինանշանի աղավաղումն ու պղծումը»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1597

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ