Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անվտանգության երաշխիքներ պետք է լինեն և՛ Ռուսաստանի, և՛ ՈՒկրաինայի համար, իսկ կայուն խաղաղության մասին համաձայնագրից հետո ՈՒկրաինայում օտարերկրյա զորքերի ներկայությունն իմաստ չունի։ «ՈՒկրաինայի տարածքում գտնվող ցանկացած զորք Ռուսաստանը կդիտարկի որպես ոչնչացման օրինական թիրախ»,- ընդգծել է Պուտինը:               
 

Նոր չափորոշիչներ երեխաների համար

Նոր չափորոշիչներ երեխաների համար
27.05.2016 | 08:33

Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ հաստատվեցին նոր չափորոշիչներ։ Այլ կերպ ասած, պետությունը փորձում է կարգավորել տարբեր պատճառներով դժվարին վիճակներում հայտնված երեխաների խնդիրը։ Կառավարությունը երեկ հաստատեց այլընտրանքային խնամքի տրամադրման նպատակով ուղղորդման կարգն ու չափորոշիչները։

«Հստակ սահմանվում են կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների՝ այլընտրանքային խնամքի տրամադրման առաջնահերթությունները։ Նախապատվություն է տրվում խնամքի ընտանիքահեն կամ ընտանեկանին մոտ ձևերին՝ որդեգրմանը, խնամակալությանը, հոգաբարձությանը, խնամատար ընտանիքին և միայն դրանց անհնարինության դեպքում շուրջօրյա խնամք իրականացնող որևէ հաստատությունում երեխայի տեղավորմանը։ Բացի դրանից, խնամքի և պաշտպանության իրավասություն ունեցող մարմինների համար կատարման ենթակա պարտադիր գործառույթ կդառնա կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների պայմանների համակողմանի և խոր ուսումնասիրությունը, հնարավորինս կկանխարգելվի երեխաների մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ, կիրականացվեն համակողմանի և շարունակական աշխատանքներ՝ շուրջօրյա խնամքի հաստատություններում տեղավորված երեխաներին կենսաբանական ընտանիքին վերադարձնելու ուղղությամբ և այլն»,- կառավարության երեկվա նիստում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար ԱՐԱՅԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1175

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ