Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Հայաստանը` Եվրիմաժին ընդառաջ

Հայաստանը` Եվրիմաժին ընդառաջ
23.01.2017 | 17:46

Հայաստանի ազգային կինոկենտրոնի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 2016 թվականի հունվարից Եվրիմաժին (Եվրոպայի խորհրդին առընթեր համատեղ կինոարտադրության հիմնադրամ` Eurimages) անդամակցած Հայաստանը անցած տարում որևէ հայտ չի ներկայացրել Եվրիմաժին, թեև 120 հազար եվրո անդամավճարը մուծվել է:


Ինչպես «Իրատեսի» հետ զրույցներից մեկում նշել էր մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, վերջին երկու-երեք տարիներին կինոոլորտում միջազգային աշխատանքը միտված էր եվրոպական այս կառույցին անդամակցելուն: Նրա խոսքով`Հայաստանը անդամակցության համար վճարելու է շատ ավելի պակաս, քան այլ երկրներ: Իսկ հնարավորությունը մեծ է:


Ինչևէ, Եվրիմաժին կինոհայտեր ներկայացնելու հաջորդ փուլը 2017-ի մարտն է, փաթեթների ընդունման վերջնաժամկետը` հունվարի 16-ը: Կինոկենտրոնից տեղեկանում ենք, որ մեկ հայտ արդեն եղել է: Ալեքսանդր Կոտի Սպիտակի երկրաշարժի մասին պատմող ֆիլմը համապատասխանել է Եվրիմաժի ամրագրած օրենքներին: Եվս մի քանի հայտեր պատրաստման փուլում են:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1673

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ