Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Քաղաքականությունը շա՜ռ է, շա՛ռ

Քաղաքականությունը շա՜ռ է, շա՛ռ
19.04.2019 | 02:07

Օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը պարտվեց Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում: Քաղաքականությունը շառ է, կարո՞ղ է հաղթելուն դա խանգարեց՝ հարցրի պատգամավորին։ «Ասում են՝ շառ է, բայց դա չխանգարեց ինձ։ Ամեն մասնագիտություն էլ կարող ես և՛ որպես շառ օգտագործել, և՛ հակառակը»,- հակադարձեց Ջուլֆալակյանը։ Ժամանակն ավելի շատ քաղաքականությունը չի՞ կլանում՝ չթողնելով կենտրոնանալ սպորտի վրա, շարունակեցի։ Ըմբիշը սպորտային հավասարակշռությամբ ասաց՝ պետք է ժամանակը, օրը ճիշտ պլանավորել։ Գուցե խորհրդարանի մթնոլորտն ինչ-որ ձևով անդրադառնու՞մ է սպորտային ձեռքբերումների վրա։ «Չէ, նման բան չկա, հակառակը՝ կոլեգաներս քաջալերում են»։ Ախր, Կոզեռնի գերեզմանոցի վրա է կառուցված այս շենքը, հաճախ այնպիսի անհասկանալի բաներ են տեղի ունենում՝ շարունակեցի «ախտորոշումս»։ «Նայած ամեն մարդ ինչպես է գործին մոտենում։ Եթե վատ տրամադրված ես եկել, վատ էլ կլինի։ Ես դրական եմ տրամադրված ու աշխատում եմ»,- վստահեցրեց մարզիկը, հավելելով, որ սպորտը բոլոր մասնագիտությունների տեր մարդկանց էլ օգնում է։ «Եթե մարդն առողջ չէ, չի կարող ընդհանրապես ճիշտ դատել, եթե առողջական խնդիր ունես, բոլոր մտքերդ այդ ուղղությամբ են»,- ընդգծեց ըմբիշը։ Քաղաքականությունում ինչքա՜ն մտքով տկարներ ունենք։ Իշխանական պատգամավորը սպորտային հանգստությամբ ժպտաց ու ավելացրեց. «Սպորտն օգնում է նաև գործին նվիրվել, կամք ունենալ, չհանձնվել, արագ կողմնորոշվել, կարգապահ լինել»։


Հավելենք, որ սեպտեմբերին մեկնարկում է աշխարհի առաջնությունը, որին ևս մասնակցելու է պատգամավոր ըմբիշը։ «Այս անգամ առավել ևս քաղաքականությունը չի խանգարի, ամռան ամիսներին ԱԺ-ում արձակուրդ է»,- ասաց մարտականորեն տրամադրված Արսեն Ջուլֆալակյանը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3391

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ