ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

ԱՄՆ 46-րդ նախագահն այսօր ստանձնում է պաշտոնը

ԱՄՆ 46-րդ նախագահն այսօր ստանձնում է պաշտոնը
20.01.2021 | 12:51

Այսօր Վաշինգտոնում՝ Կապիտոլիումում, հանդիսավոր երդումով նախագահի և փոխնախագահի լիազորությունները կստանձնեն դեմոկրատներ Ջո Բայդենը և Քամալա Հարիսը: Բայդենը Բարաք Օբամայի նախագահության օրոք եղել է փոխնախագահ, Հարիսը կդառնա ԱՄՆ պատմության առաջին կին փոխնախագահը:


Կորոնավիրուսի, Վաշինգտոնում քաղաքական լարվածության հետ կապված սահմանափակումների բերումով պաշտոնակալությունը կլինի ավանդականից կարճատև, կմասնակցեն սահմանափակ թվով մարդիկ: Արտասանելով հանդիսավոր երդումը՝ Բայդենը կդառնա ԱՄՆ 46-րդ նախագահը, ավանդույթի համաձայն՝ կնախորդի փոխնախագահի երդմնակալությունը: Վաշինգտոնում պարեկում են Ազգայի գվարդիայի 15 000 ծառայողներ, հազարավոր ոստիկաններ և գաղտնի ծառայությունների գործակալներ: Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը արտակարգ դրություն և պարետային ժամ է հայտարարել հունվարի 6-ին, քաղաքապետն արտակարգ դրության և պարետային ժամի ռեժիմը երկարագձել է մինչև հունվարի 21-ը: Հեռացող նախագահ Թրամփը Բայդենի պաշտոնակալությանը ներկա չի լինի: Դա ավանդույթի խախտում է: Սովորաբար, հեռացող նախագահները, եթե առողջական կամ որևէ այլ լուրջ խնդիր չունեն, մասնակցում են իշխանության հանձնման արարողությանը:


Բայդենի հաղթանակը չընդունող տասնյակ հազարավոր թրամփականներ պայմանավորվել են առցանց անցկացնել պարտված հանրապետական նախագահի խորհրդանշական «ինագուրացիան»:
Բայդենն արդեն նշել է իր առաջնահերթությունները՝ կլիմա՝ ԱՄՆ-ը կվերադառնա Փարիզյան համաձայնագրին: Կորոնավիրուս՝ ԱՄՆ-ը կվերականգնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամի կարգավիճակը: Իրան՝ Բայդենը կփորձի վերանայել միջուկային գործարքը խզելու Թրամփի որոշումը: Կրթություն, արդար հարկեր, Եվրոպայի հետ քաղաքական կապերի վերականգնում: Այդ և տասնյակ այլ կարևոր թեմաներ կլինեն ԱՄՆ 46-րդ նախագահի աշխատանքային օրակարգում:

Դիտվել է՝ 4554

Մեկնաբանություններ