Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Վիժվածքի իշխանության ժամանակ անգամ հուշակոթողի կառուցումը պետք է համաձայնեցվի թուրքերի հետ

Վիժվածքի իշխանության ժամանակ անգամ հուշակոթողի կառուցումը պետք է համաձայնեցվի թուրքերի հետ
03.05.2023 | 21:11

1967 թվականին կառուցվեց եղեռնի զոհերին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կոթողը։

1968 թվականին կառուցվեց Սարդարապատի հերոսամարտին նվիրված համալիրը։

Այդ ժամանակ Թուրքիան չհանդգնեց անգամ ծպտուն հանել։

2023-ին կառուցվեց «Նեմեսիս» գործողության հերոսների հուշակոթողը։

Մի քանի օր անց թուրքիան փակեց իր օդային տարածքը Հայաստանի համար, պահանջելով ապամոնտաժել կոթողը։

Վիժվածքի իշխանության ժամանակ անգամ հուշակոթողի կառուցումը պետք է համաձայնեցվի թուրքերի հետ։

Ո՞ր Հայաստանն էր ավելի անկախ, ինքնիշխան ու ազգային։

Հայրապետ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 4627

Մեկնաբանություններ