«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Տպավորությունն այն է, թե սա իրականություն չէ, այլ ինչ-որ գիտաֆանտաստիկ ուտոպիա

Տպավորությունն այն է, թե սա իրականություն չէ, այլ ինչ-որ գիտաֆանտաստիկ ուտոպիա
20.06.2025 | 13:19

Երբ օրվա ընթացքում ստիպված ես հայացքդ կտրել պատերազմական իրադարձությունները լուսաբանող միջազգային լրահոսից ու վերլուծություններից, և աչքդ ընկնում է հայկական «քաղաքական դաշտում» շարունակվող թամաշային խրախճանքներին, առաջին տպավորությունն այն է, թե սա իրականություն չէ, այլ ինչ-որ գիտաֆանտաստիկ ուտոպիա՝ մի փչացած, ճռռացող կարուսել, որը ոչ մի կերպ կանգ չի առնում։ Իսկ այդ կարուսելի շուրջն ընկնում են հրթիռներ, պայթում են շենքեր, դատարկվում են քաղաքներ...

Կարուսելի ուղևորները ոչինչ չեն նկատում. հայհոյում են միմյանց, հետո գրկախառնվում, նորից հայհոյում, կենացներ խմում, և այդպես շարունակ:

Հայկական «քաղաքական դաշտը», իր ներկա այլասերված տեսքով, վերականգնման ենթակա չէ։ Այն պետք է պարզապես ԿԱՆԳՆԵՑՆԵԼ և ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼ։ Այդ դաշտում գործող կերպարների մի մասին հարկ է ուղարկել ուղղիչ աշխատանքների, ոմանց՝ բանտ, մյուսներին՝ օգտակար մասնագիտություն սովորելու։

Իսկ այդ վայրում պետք է ստեղծվի բոլորովին նոր, ՀԱՅԿԱԿԱՆ կառույց՝ պատասխանատու, գիտակից և հայրենաշունչ մասնակիցներով ու ղեկավարներով, ովքեր տեսնում են իրականությունը բաց աչքերով։ Ովքեր հասկանում են, որ պատերազմը ոչ թե լեզվակռիվ է կամ սերիալ, այլ հարց՝ երկրիդ լինել-չլինելու մասին։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 1799

Մեկնաբանություններ