Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսություն հաստատելու մտադրության մասին։ «Կարելի է բանակցություններ վարել ՈՒկրաինայի վերաբերյալ առանց Եվրոպայի մասնակցության, սակայն դա խաղաղության չի հանգեցնի, ուստի մենք որոշել ենք ուղիղ երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ։ Եվ երբ մենք հասնենք ՈՒկրաինայում հակամարտության ավարտին, մեզ անհրաժեշտ կլինի փոխգործակցության կանոններ մշակել Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով մեր անվտանգային շահերը»,- հայտարարել է Մակրոնը։               
 

Ժողովրդին պետք է վերսդարձնել նրա սահմանադրական, քաղաքական ամենակարևոր` ընտրելու և ընտրվելու իրավունքը

Ժողովրդին պետք է վերսդարձնել նրա սահմանադրական, քաղաքական ամենակարևոր` ընտրելու և ընտրվելու իրավունքը
15.02.2026 | 13:40

Պետք է վերադարձնել, որովհետև նորանկախ Հայաստանում բացի մեկ֊ երկու ընտրություններից կամ բոլոր ընտրութբունները կեղծվել են կամ հանրային շատ ցածր վարկանիշ ունեցող ու վարկաբեկված ինստիտուտները` կուսակցությունները, բռնազավթել են քաղաքական դաշտը և ունեցել են բացառիկ մենաշնորհ ձևավորելու օրենսդիր ու տեղական ինքնակառավարման մարմիններ, լուսանցքում թողնելով հասարակության առավել ակտիվ, ազնիվ, նվիրյալ ու ինտելեկտուալ մասին, ինչը ազգի փոքրամասնության բացահայտ դավադրությունն է մեծամասնության նկատմամբ։ Արդյունքում ազգն օտարված լինելով իշխսնություն ձևավորելու իրավունքից ու պետությունից, դարձել է ամորֆ ու անտարբեր։ Ընտրություններն էլ վաղուց այլևս դադարել են քաղաքական գործընթաց լինելուց և խարդավանքներով ուղեկցվող իշխանության վերարտադրությունն ապահովող սովորական միջոցառման են վերածվել։ Իսկ գործող ընտրական համակարգը և պետության ու քաղաքական գործընթացների նկատմամբ այսպիսի անպատասխանատու թեթևամիտ վերաբերմունքը ծաղր ու զավեշտ են տաղանդավոր հայ ժողովրդի ու հայոց պետականության նկատմամբ։ Հանրային վերահսկողությունն էլ երկրում քաղաքական գործընթացների վրա գրեթե հասցված է նվազագույնի։ Ազգային ժողովն էլ միակ հաստատությունն է, որտեղ որևէ մեկը չունի ոչ մի պատասխանատվություն, որտեղ կարելի է ստանալ ոչ միայն բարձր աշխատավարձ, այլ նաև պարգևավճար առանց ոչինչ չանելու։ Այստեղից հետևում է, որ պետք է ներդնել պատգամավորների գործունեության արդյունավետեւթյան գնահատման համակարգ և աշխատավարձն ու պարգևավճարը կախվածությսն մեջ դնել այդ գնհատականից։ Զավեշտներից մեկն էլ այն է, որ երկի խորհրդարանը ձևավորվում է իշխանության ու ընդդիմության մի քանի կուսակցապետերի քմահաճույքով` նրանց միանձնյա հայեցողությամբ կազմված ցուցակներով, իսկ ընտրվողներն էլ անհասկանալիորեն կոչվում են ժողովրդի ընտրյալներ։

Եվ որպեսզի իշխանությունները վերարտադրվեն և հավերժ մնան իշխանության, այս տարիներին կարողացել են ներդնել և կատարելագործել ընտրակեղծարարության արդյունավետ գործող մեխանիզմներ և ստանալ քաղաքականապես անգրագետ ու մոլորված մեծաթիվ զանգվածներ։ Գործել է այն սկզբունքը, որ կարևոր չէ, թե ինչպես են ընտրում, կարևոր է, թե ինչպես են հաշվում։,

Կուսակցություններն էլ քաղաքական ինստիտուտներից վերածվել են կարիերայի ակումբների և որպես կանոն առաջնորդվում են ոչ թե պետության, այլ խմբային ու իրենց անդամների նեղ անձնական շահերով։

Իսկ նախընտրական ցուցակներում էլ ոչ թե տեղ են գրավում ազգային էլիտայի ներկայացուցիչները, այլ յուրայինները, որոնք առավելապես ընտրվում են անձնական նվիրվածության ու ծառայամտության սկզբունքով, որոնք սակայն առաջինն են լքում կուսակցության շարքերն իշխանությունը կորցնելուց հետո։ Կուսակցություններն էլ այնքան են արժեզրկված հասարակության աչքում, որ այս տարիներին 100֊ից ավելի կուսակցություն չկարողացան հանրային ակտիվ գործընթացներ գեներացնել, հեռացնել այս իշխանություններին և կասեցնել Արցախի կործանումն ու Հայաստանի քայքայումը։ Եվ այսպիսի վարկանիշ ունենալու պայմաններում բռնազավթել են քաղաքական դաշտը։

Իսկ պատգամավորների գործունեության նկատմամբ չի գործում ընտրողների առաջ հաշվետվողականության որևէ մեխանիզմ։ Ստացվում է, որ ԱԺ պատգամավորների ընտրության ու գործունեության նկատմամբ չկան հանրային վերահսկողության մեխանիզմներ։ Ընտրողներն էլ կուսակցությունների համար դառձել են մեկանգամյա օգտագործման ընտրազանգված և հետևաբար անտարբեր, զրկված ու օտարված լինելով ԱԺ ձևավորման գործընթացից։

Եվ այս զավեշտը կոչվում է ժողովրդավարություն, սիրելի հայրենակիցներ։

Խորհրդարանական երկրում ազգի բարձրագույն օրենսդիր մարմինը փաստորեն միակ տեղն է, որտեղ պատգամավորի համար չի սահմանվում կրթական ցենզ` բարձրագույն կրթության պահանջ, մինչդեռ նախարարության կամ մարզպետարանների անգամ առաջին կարգի մասնագետի համար պաշտոնի անձնագրով պահանջվում է բարձրագույն կրթություն։ Սա է երկրի բարձրագույն` միակ առաջնային մանդատ ունեցող մարմնի` խորհրդարանի նկատմամբ ցուցաբերվող լրջության ու պատասխանատվության աստիճանը։

Համամասնական ընտրակարգն էլ արդար չէ երկու տեսանկյունից, առաջին` երբ դեռևս միարժեք կայացած չէ կուսակցական համակարգը, և երկրորդ` կուսակցություններում ներկուսակցական դեմոկրատիայի մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է։ Եվ ընդամենը ժողովրդավարության իմիտացիա է, խաբեություն, թե նախընտրական ցուցակները կազմվում են կուսակցությունների համագումարներում, կամ խորհրդի նիստերում, իրականում սակայն պատգամավորները «նշանակվում» են մեկ մարդու` կուսակցության նախագահի կողմից և ինչպես Նիկոլ Փաշինյանը կասեր դառնում են ուսապարկեր` իր բոլոր հետևանքներով։

Իսկ քաղաքացիական հասարակության քաղաքական֊հասարակական ակտիվ ներկայացուցիչներն էլ չվստահելով կուսակցություններին և չանդամագրվելով որևէ կուսակցության, չունենալով առաջադրվելու իրավունք դուրս են մնում քաղաքական գործընթացներից։ Եվ հենց այս իմիտացիաներն են առիթ հանդիսանում, որ հասարակությունը չի վստահում ընտրություններին և դառնում է անտարբեր։

Արդյունքում անկախության տարիներին ով ասես չհայտնվեց հայոց խորհրդարանում` մտավոր հետամնացից մինչև փողոցի, բիզնեսի և հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ։

Իսկ 2018թ հետո պատգամավորի նշաձողն իջեցվեց խայտառակ մակարդակի, երբ պատգամավոր դարձան անգամ աշխատանքային կենսագրություն չունեցող ու անհայտ անցյալ ունեցող ու պատահական անձինք։ Մինչդեռ խորհրդարանը, ազնիվ, նվիրյալ, բարոյական, բարձր արեքներ կրող ու բացառապես իմաստուն մարդկանց տեղ է։

Մեր ժողովրդին էլ սպառնացող ամենամեծ չարիքը կառավարման համակարգում, իշխանական վերնախավում ու կուսակցություններում ծվարած ու բույն դրած գորշությունն ու միջակությունն է, իսկ հայի ամենաստոր դրսևորումներն ի հայտ են գալիս այդ չարաբաստիկ իշխանության համար մղվող պայքարում։

Գորշությունն է, որ արգելափակում է անհատների ու տաղանդների զարգացումը, գորշության պայմաններում է որ մեռնում է գեղեցիկը, առաջադիմականը, սերը և ստեղծագործական միտքը։

Խորհրդարաններին էլ շատ երկրներում ընդունված է անվանել ծերակույտ, այսնքն իմաստունների հավաքատեղի։

Օրինակ, Չինաստանում խորհրդարանի անդամների 20%֊ը ակադեմիկոս֊գիտնականներ են։ Աշխարհում խորհրդարանների անդամների միջին տարիքն էլ տատանվում է 56֊58 սահմաններում, իսկ սենատներինը` 60֊62։

Որպեսզի խորհրդարան չթափանցեն միջակություներն ու պատահական մարդիկ և ընտրվեն բացառապես արժանավոր ու քաղաքական մարդիկ, ըստ իս, անհրաժեշտ է`

֊Պատգամավորության թեկնածուների համար սահամանել, որոշակի կրթական, ավելի բարձր տարիքային, բարոյականության, աշխատանքային փորձառության ու ծագման որոշակի ցենզ։ Այդ համատեքստում կարևոր է հաշվի առնել, տղամարդկանց համար բանակում ծառայած լինելը, հանրային վստահությունը և այլն։

֊Ընտրություններում կուսակցությունների մենաշնորհը սահմանափակելու, արդարություն ու մրցակցություն ապահովելու և քաղաքացիական հասարակությանից լավագույններին, խորհրդարանում ներգրավելու համար օրենքով սահմանել, որպեսզի քաղաքացիական ու հասարակական նախաձեռնություններին նույնպես իրավունք վերապահվի ընտրություններին մասնակցելու և թեկնածուներ առաջադրելու։

֊Գտնում եմ նպատակահարմար, որպեսզի ազգը ճանաչի, թե նախընտրական ցուցակներում ովքեր են ընգրկված, լինեն նախնական ցուցակներ` հանրային լայն քննարկման դնելու համար և արդյունքում կազմվեն վերջնական ցուցակներ` քվեարկության համար։

֊Շատ լուրջ խնդիր է, երբ բնակչության տարբեր խավերի ընտրական ձայները հավասարեցվում են ինչը թույլ է տալիս, որ իշխանություն ձևավորվի ամբոխի կամքով։ Ինչպես Ալֆրեդ Նոբելն է ասել.

«Ժողովրդավարությունն ի վերջո հանգեցնում է տականքների իշխանության»։

֊Կարծում եմ՝ այս հարցը շատ կարևոր ու վտանգավոր է և ինչպես տեսնում ենք ժողովուրդներին տանում է դեգրադացման, իսկ պետություններին` կործանման։ Այսօրվա մեր խնդիրների մեծ մասը գալիս են նրանից, որ իշխանություն ձևավորում են ցածր խավերը, իսկ նրանց ձևավորած կառավարությունները լինում են չարի և ատելության կառավարություններ։

Ելքը, կարծում եմ, թե ընտրվողների, թե ընտրողների համար չափորոշիչներ սահմանելն է։

Տարակուսելի է, օրինակ, որ վարորդական իրավունքը դադարում է գործել, երբ նրա կրողը դառնում է նարկոդիսպանսերի կամ հոգեբուժական հիվանդանոցի այցելու, սակայն այն չի տարսծվում իշխանության մարմիններում առաջադրվողների ու ընտրողների վրա։ Առաջարկում եմ ընտրության իրավունքի թեստեր սահմանել և քննության արդյունքում միայն ընտրելու իրավունքի վկայական տրամադրել քաղաքացուն։

Առաջին հայացքից թվում է, թե խախտվում են քաղաքացու սահմանադրական իրավունքները, սակայն հակառակ դեպքում էլ խաղտվում են հասարակության ինտելեկտուալ հատվածի իրավունքները, որակյալ իշխանություն և հետևապես արդար, կայուն ու հզոր պետություն ոնենալու նախապայմանը։

ՈՒզենք, թե չուզենք սա է առաջընթացի ճանապարհը։

Չէ՞ որ Պլատոնն է ասել․

«Պետություններն արդար են, երբ կառավարիչները կառավարում են, աշխատավորներն աշխատում են, իսկ ստրուկները մնում են ստրուկ»։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու

Դիտվել է՝ 144

Մեկնաբանություններ