ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

Գյուղտեխնիկա՝ լիզինգով

Գյուղտեխնիկա՝ լիզինգով
17.03.2017 | 02:14

«Եթե 2,2 մլրդ դրամը չբավարարի, ապա գումարը կավելացնենք»,- կառավարության երեկվա նիստում վստահեցրեց վարչապետ Կարեն Կարապետյանը և հաստատեց աննախադեպ որոշում՝ գյուղական տնտեսությունները կկարողանան գյուղտեխնիկա ձեռք բերել ընդամենը 2,2 %-անոց լիզինգով։

Եթե նկատենք, որ գյուղերում տասնյակ ընտանիքների հույսը եղած մեկ տրակտորն է, ապա այս որոշումը սպասվածներից կարելի է համարել։ Նոր մոտեցումը հնարավորություն կտա գյուղացիներին մատչելի գնով վար ու ցանք անելու։ Ի դեպ, գյուղացիների համար գյուղտեխնիկան էժանանում է պետության կողմից 7 % սուբսիդավորման շնորհիվ։ Ինչ խոսք, լավ որոշում է, մնում է, որ այն հասցեատիրոջը հասնի։ Մեր այս մտավախության հիմքում Կարեն Կարապետյանի հանձնարարականն է գյուղատնտեսության նախարարին. «Մաքսիմալ ուշադիր է պետք լինել, որոշումն ընդունելուց հետո չպետք է հանգստանանք և թողնենք այն ինքնահոսի։ Անհրաժեշտ է, որ մեր համայնքներում մարզպետները, բոլորը, ձեր նախարարությունը զբաղվեն այս ծրագրի քարոզչությամբ։ Եվ այս գործարքի ձեռքից բռնած գյուղատնտեսին ուղեկցեն՝ որտե՞ղ, ինչպե՞ս է լիզինգը տրամադրվում և ձևակերպվում։ Ամեն հարցում պետք է իրենց աջակցենք»։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 8025

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ