Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինչպես Թեհրանում գտնվող դեսպանատունը, այնպես էլ Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությունը տարհանելու ուղղությամբ: «Հաշվի առնելով տեղի ունեցող զարգացումները՝ մարդկանց կյանքը չպետք է վտանգի ենթարկվի»,- ասել է Բայրամովը:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
13.03.2018 | 00:36

Ով բռնությամբ է դատ անում, նման է այն ներքինուն, որ բռնանում է կույսի կուսությանը։ Մարդ կա, որ շատախոսության պատճառով ատելի է դառնում բոլորին, մարդիկ էլ կան, որոնց բերանում խոսք չկա։ Կան, որ լուռ են, քանզի չգիտեն խոսելու ժամանակը։ Իմաստուն մարդը լռում է մինչև խոսելու պահը, բայց ով անզգամ և ամբարիշտ է, առաջ է վազում։ Ով շատախոսում է, կարհամարհվի, և ով անչափ սաստում է իր խոսքով, ատելի կլինի։


Սիրաքի իմաստություն 20.2-8

Դիտվել է՝ 3010

Մեկնաբանություններ