ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

Ինչպե՞ս է Նոր Հայաստանում հնարավոր ավտոմեքենա գնել կամ վաճառել

Ինչպե՞ս է Նոր Հայաստանում հնարավոր ավտոմեքենա գնել կամ վաճառել
23.04.2026 | 11:26

Ունենք երկու քաղաքացի` ավտոմեքենայի վաճառողն ու գնողը: Առուվաճառքի գործարքը պետք է իրականացվի կամ առցանց եղանակով, կամ ՀՀ ներքին գործերի նախարարությունում` Հայաստանի տարածքում գործող որևէ հաշվառման-քննական բաժնում (ՄՌՈւ): Առցանց եղանակով առուվաճառքի գործարք կատարել հնարավոր չէ: Շուրջ 4 օր գործարքների առցանց հարթակը չի աշխատում: Ընդ որում, պետական տուրքերն ու վճարները գանձվում են և դրանից հետո ծրագիրը սկսում է «չաշխատել»: Մեր հերոսներն այդ եղանակով երկու անգամ պետական տուրքեր են վճարել, սակայն ապարդյուն: Գործարքը չի կատարվել: Ի վերջո, հերոսները որոշեցին գնալ Մեծամորում գտնվող ոստիկանության հաշվառման-քննական բաժին և ավտոմեքենայի առուվաճառքն այնտեղ կատարել: Առավոտից Մեծամորի հաշվառման-քննական բաժնում ինտերնետ չկար: Այն տվեցին մոտ 12:00-ի սահմաններում: Դրանից քիչ անց աշխատակիցները հայտարարեցին, որ ընդմիջման են գնում: Այլևս համբերելն անհնար էր: Հերթը մեծանում էր: Բաժնի պետն առավոտից չկար: Մեր հերոսներից մեկը` ավտոմեքենայի գնողը, չդիմացավ: Վերջինս զանգահարեց նախկինում ուժային ոլորտում բարձր պաշտոն զբաղեցրած իր բարեկամին: Մոտ 25-30 րոպեից մեր հերոսներին է մոտենում մեկը, ով բաժնի պետի անունից ավետում է, որ նրանց գործը շուտափույթ և առանց հերթ կանի: Անում է: Հերոսները գոհ են: Վերջիններիս մնում է պարզել չկայացած առցանց գործարքների ընթացքում վճարված պետական տուրքերի ճակատագիրը և վերադարձնել դրանք: Կարծում եմ` հերոսների մոտ դա կստացվի: Վերջիններս կրկին ծանոթ-բարեկամներին կդիմեն:

Ճիշտ էր ասում Նիկոլ Փաշինյանը` Հայաստանի հարկատուները հերոսներ են: Նրանք ամեն ինչ կարող են:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 3408

Մեկնաբանություններ