Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Երբ իշխանությունը չունի արդյունք, ծրագիր ու գաղափար, սկսում է արտադրել սկանդալ, աղմուկ և քաղաքական շոու

Երբ իշխանությունը չունի արդյունք, ծրագիր ու գաղափար, սկսում է արտադրել սկանդալ, աղմուկ և քաղաքական շոու
21.05.2026 | 14:45

Այս իշխանությունների նախընտրական քարոզարշավը կրկին ապացուցում է, որ երբ իշխանությունը չունի արդյունք, ծրագիր ու գաղափար, սկսում է արտադրել սկանդալ, աղմուկ և քաղաքական շոու։

Կորցրած Արցախ, փլուզված անվտանգություն, թանկացումներ, աղքատացող ժողովուրդ՝ այս ամենին պատասխան տալու փոխարեն, իշխանությունը զբաղված է հերթական բեմադրություններով։ Ամեն օր նոր սկանդալ, նոր աղմուկ, նոր թատրոն՝ միայն թե մարդիկ չհարցնեն՝ ինչո՞ւ երկիրը հասավ այս վիճակին։

Սա ոչ այլ ինչ է, քան մանիպուլյացիաների, վախի և պառակտման միջոցով վերարտադրվելու հուսահատ փորձ։

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 3270

Մեկնաբանություններ