Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսություն հաստատելու մտադրության մասին։ «Կարելի է բանակցություններ վարել ՈՒկրաինայի վերաբերյալ առանց Եվրոպայի մասնակցության, սակայն դա խաղաղության չի հանգեցնի, ուստի մենք որոշել ենք ուղիղ երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ։ Եվ երբ մենք հասնենք ՈՒկրաինայում հակամարտության ավարտին, մեզ անհրաժեշտ կլինի փոխգործակցության կանոններ մշակել Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով մեր անվտանգային շահերը»,- հայտարարել է Մակրոնը։               
 

Բոլորը խաղում են խաղաղության օրակարգի ցանկապատի մեջ

Բոլորը խաղում են խաղաղության օրակարգի ցանկապատի մեջ
01.02.2026 | 16:03

Քաղաքական նպատակահարմարություն չկա՞ Արցախից խոսելու, թե՞ բոլոր ֆիլմերի սցենարիստը նույն կենտրոնից է, ում պետք է, որ Հայերը 26-ի ընտրություններին Արցախից չխոսեն։

Քաղաքական դաշտը անուններով է լիքը, գաղափարներով, ցավոք, դատարկ է։ Հիմնականում երգվում է նույն երգը...

Բոլորը խաղում են խաղաղության օրակարգի ցանկապատի մեջ, որտեղ, ցավոք սրտի, խաղաղություն չկա:

Գեղամ Օհանյան

Դիտվել է՝ 2208

Մեկնաբանություններ