Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Գրառումները կարճ ժամանակ անց ջնջվել են

Գրառումները կարճ ժամանակ անց ջնջվել են
11.02.2026 | 13:20

ԱՄՆ-ի փոխնախագահի և նրա մամուլի քարտուղարի X-ի (նախկին Twitter) պաշտոնական հաշիվներում հրապարակված գրառումները՝ նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությանը, հրապարակումից կարճ ժամանակ անց ջնջվել են:

Ավելի ուշ հաղորդագրությունը վերահրապարակվել է նրա մամուլի քարտուղար Թեյլոր Վան Քիրքի կողմից, սակայն առանց «Հայոց ցեղասպանություն» բառերի։

Ջեյ Դի Վենսը դարձել է ամենաբարձր պաշտոն զբաղեցնող ամերիկացի պաշտոնյան, ով երբևէ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։

ԱՄՆ-ի փոխնախագահը և նրա կինը այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը։ Լուսանկարներից դատելով՝ այցի ընթացքում նրանց չեն ուղեկցել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, և Նիկոլ Փաշինյանը ներկա չի եղել։

Վենսին ընդունել են Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։ Նա ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության հուշահամալիրում, որից հետո հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հավերժական կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։

Այցի ավարտին Վենսը գրառում է թողել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Պատվո գրքում՝ գրելով.

«Կորցրած կյանքերի հանդիսավոր հիշատակի մեջ մենք խոնարհվում ենք հայ ժողովրդի տոկունության և անսասան ոգու առաջ։ Թող Ամերիկան և Հայաստանը միասին ձգտեն խաղաղության և փոխըմբռնման ապագայի»։

Դիտվել է՝ 1589

Մեկնաբանություններ