-
18.04.2025|
16:15
Սեբաստացի Մուրատը (Մուրադ Գևորգի Խրիմյան, 1874, Սեբաստիա - 1918, Բաքու) Ցեղասպանության վրիժառուներից մեկն էր։ Բազում կռիվներ տվեց և թուրքացումից փրկեց հարյուրավոր որբերի՝ յուրաքանչյուրի համար վճարելով մեկ ոսկի...
-
14.04.2025|
20:31
1915 թվականի Մեծ Եղեռնի մասին շատ է գրվել և խոսվել։ Սակայն, իմ կարծիքով, այն պետք է դիտարկել ո՛չ թե առանձին, այլ իր անընդհատ շարունակելիության մեջ։
-
14.04.2025|
19:29
1992 թվականի ապրիլի 10-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներն Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրականացրին հայ խաղաղ բնակչության կոտորած։ Առավոտյան ժամը 5-ին ադրբեջանական զինված ուժերն սկսեցին գյուղի հրետակոծությունը։ Արցախի ազատագրական բանակի մարտիկներ Լեոնիդ Ազգալդյանի և Վլադիմիր Բալայանի գլխավորությամբ հաջողվեց հետ մղել հակառակորդի երկու գրոհները:
-
12.04.2025|
21:29
Պատերազմը ահաւոր ու սարսափելի բան է: Մէկ կողմէ կը պատճառէ մահ ու կոտորած, բայց նաեւ` վախ եւ ընկճուածութիւն: Շարժապատկերի վրայ պատերազմական ժապաւէններ դիտելը կրնայ դիւրին թուիլ, բայց պատերազմի մէջ ապրիլը ուրիշ բան է: Այս ուրիշ բանին մէջ պէտք է իսկապէս ապրիլ եւ տեսնել կեանքի ողբերգութիւնները: Սիրելիներու եւ ծանօթ-անծանօթներու մահը: Անշնչացած դիակներ` սփռուած հոս ու հոն, տակաւին` անհետ կորսուածներ: Տուներու եւ շէնքերու քանդումներ եւ գետնայարկերու տակ ապաստանարաններու մէջ ապահով թաքստոց մը փնտռելու մղձաւանջ: Այս ապաստանարաններուն մէջ ստեղծուած քաոսային վիճակ, արդարեւ, շնչահեղձ ըլլալու աստիճան կողք կողքի կծկուածներ` դրացի թէ ոչ, որոնց հետ ստիպուած ես անցընել իւրաքանչիւր վայրկեանը: Այս վայրկեաններուն պիտի հաշուես իւրաքանչիւր հրթիռ եւ ռումբ, որ կը պայթի, եւ որուն պիտի յաջորդեն քանդումները եւ փշրտոցներն ու անոնց ձայներուն ահաւորութիւնը: Չեն ուշանար վլվլուկները եւ հարցումները. «Արդեօք որո՞ւ տունը քանդուեցաւ»:
-
12.04.2025|
19:14
Թբիլիսին Քռի վրա ունի տասնյակից ավելի կամուրջ, այնինչ Թիֆլիսն ուներ վեցը, որոնցից մեկը կրում էր Մնացականյանի անունը։
-
10.04.2025|
14:10
Թիֆլիսը հնում շուրջն ուներ մի քանի գյուղ, որոնք այսօր քաղաքի մաս են կազմում։ Դրանցից մեկը Խարբուխն էր՝ ներկայիս Խարպուխին։ Այն գտնվում էր քարափի լանջին, զառիվայր էր, դարիվեր, քարքարոտ էր և ավազոտ։ Հետաքրքիր է բառի ստուգաբանությունը։ Ըստ ավանդության, երբ մեկը հարբուխով էր հիվանդանում, հետը վերցնում էր կավե նոր փարչ, երկու սպիտակ մոմ, բլիթներ և ձեռագործ տղայի կամ աղջկա տիկնիկ, որ թիֆլիսահայոց բարբառով կոչվում էր տիկին․․․ Այդ ամենը տանում էր քարափի գլուխը, մոմերը վառում ու թողնում-հեռանում։ Բայց մինչ քարափի գլուխ հասնելը, մարդը քրտնում էր և հազն ու հարբուխն անցնում։
-
05.04.2025|
20:06
Հովհաննես Թումանյանի հուշերը Խրիմյան Հայրիկի մասին:
-
01.04.2025|
20:35
Մեր ժողովուրդն իրականության հետ առնչություն չունեցող բազմաթիվ պատմություններ է հորինել իր մեծերի մասին։ Դրանց շարքից է և ներքո անեկդոտը ազգային մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի մասին։
-
25.03.2025|
13:40
1876 թ. Թիֆլիսում անցկացվեց մարդահամար, ըստ որի քաղաքի 104.024 բնակչից
հայեր էին 37․610,
ռուսներ՝ 30․823 (այդ թվում՝ զորքը և պաշտոնեությունը),
վրացիներ՝ 22․233,
թաթարներ՝ 2502,
ինչպես նաև
38 ազգերի և ազգությունների ներկայացուցիչներ (Сборник сведений о Кавказе, т. VI, Тифлис, 1880, с. 75):
-
25.03.2025|
06:50
Երիտթուրքերի ծրագրած հայոց ցեղասպանությունը երբեք նպատակին չէր հասնի, եթե արևմտահայությունը միասնաբար ոտքի կանգներ ու մաքառեր, ինչպես արեց վանեցին, գարահիսարցին, հաճընցին: