Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Երբ խաթարվում է իշխանության և պետության միջև ամենակարևոր սահմանը

Երբ խաթարվում է իշխանության և պետության միջև ամենակարևոր սահմանը
15.09.2026 | 10:45

Իշխանությունների մասին

Իշխանությունները կարող են փոխվել, կարող են փոխվել նաև քաղաքական իրավիճակները, սակայն անփոփոխ են պետության հիմնարար շահերը։

Պետական գործիչը պարտավոր է մտածել ոչ միայն իր պաշտոնավարման ժամկետի, այլև այն ժամանակի մասին, երբ ինքն այլևս իշխանության չի լինելու։

Երբ իշխանությունը սկսում է պետությունը դիտարկել որպես սեփական քաղաքականության միջոց, իսկ պետական շահը՝ որպես իշխանության պահպանման գործիք, խաթարվում է իշխանության և պետության միջև ամենակարևոր սահմանը։

Իսկ այն իշխանությունը, որն այդ սահմանը չի տեսնում, վաղ թե ուշ կանգնում է ամենավտանգավոր ընտրության առաջ՝ ծառայել պետությա՞նը, թե՞ պետությունն օգտագործել սեփական, նեղանձնական նպատակների համար։ Այդ ընտրությունից էլ սկսվում է պետության ուժը կամ, հակառակը՝ նրա թուլացումը։

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 88

Մեկնաբանություններ