ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Դե Գոլն ու պատմության դատավճիռը

 Դե Գոլն ու պատմության դատավճիռը
05.08.2026 | 18:20

1940 թվականի հունիսին, Ֆրանսիայի պարտությունից հետո, մարշալ Անրի Ֆիլիպ Պետենը զինադադար կնքեց Գերմանիայի հետ և Վիշի քաղաքում ձևավորեց նոր` կոլաբորացիոնիստական կառավարություն, որն իրեն համարում էր Ֆրանսիայի միակ օրինական իշխանությունը։

Շառլ դը Գոլը հրաժարվեց ընդունել կապիտուլյացիան, մեկնեց Լոնդոն և 1940 թվականի հունիսի 18-ին BBC ռադիոկայանով դիմեց ֆրանսիացիներին՝ կոչ անելով շարունակել պայքարը նացիստական Գերմանիայի դեմ։

Վիշիի կառավարության համար սա դիտվում էր որպես ապստամբություն. Դե Գոլը ստեղծել էր իշխանության այլընտրանքային կենտրոն՝ «Ազատ Ֆրանսիա» շարժումը։

Պետենը, ընտրելով համագործակցությունը նացիստական Գերմանիայի հետ, ստիպված էր ոչ միայն համոզել հասարակությանը, այլև ինքն իրեն, որ իր ճանապարհը ճիշտ է։ Այդ պատճառով Շառլ դը Գոլին «դավաճան» հայտարարելը պարզապես իրավական կամ քաղաքական քայլ չէր։ Դա նաև սեփական ընտրությունն արդարացնելու փորձ էր։ Եթե դը Գոլը հայրենասեր էր, ապա Պետենի քաղաքականությունը կարող էր ընկալվել որպես կապիտուլյացիա։ Իսկ եթե դը Գոլը «դավաճան» էր, ապա Պետենը կարող էր ներկայանալ որպես Ֆրանսիան փրկող պետական գործիչ։

Հոգեբանության մեջ սա հայտնի է որպես պրոյեկցիա, երբ մարդը կամ իշխանությունը ուրիշներին է վերագրում այն մեղադրանքը, որն իրականում կարող է ուղղվել հենց իրեն։

Հետևաբար, դը Գոլին դավաճան անվանելը ոչ միայն քաղաքական պայքարի գործիք էր, այլև սեփական խղճի և պատմության դատաստանի առաջ ինքնարդարացման միջոց։

Պատերազմից հետո պատմությունը տվեց իր դատավճիռը։ Վիշիի ռեժիմը ճանաչվեց որպես կոլաբորացիոնիստական իշխանություն։ Պետենը դատապարտվեց պետական դավաճանության համար, իսկ Շառլ դը Գոլը դարձավ ազատ Ֆրանսիայի, ազգային արժանապատվության և դիմադրության խորհրդանիշը։

Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ երբ իշխանությունը կորցնում է իր բարոյական վստահությունը, այն հաճախ սկսում է «դավաճաններ» փնտրել։ Այդ կերպ այն փորձում է ոչ միայն լռեցնել ընդդիմախոսներին, այլև արդարացնել սեփական քայլերը՝ թե՛ հասարակության, թե՛ ինքն իր աչքում։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 538

Մեկնաբանություններ