ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ՌԴ Պետդումայի ընտրությունների մասին: «Ընտրությունների արդյունքը կլինի ընդհանուր պատասխանն այն ուժերին, որոնք ցանկանում են թուլացնել Ռուսաստանը, կասեցնել նրա զարգացումը, զրկել մեզ ինքնիշխանությունից և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքից։ Իսկ նոր շրջանների՝ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները, Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո առաջին անգամ, կմասնակցեն Պետդումայի ընտրություններին»,-նշել է նա։               
 

Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը

Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը
18.09.2026 | 11:58

Ամոթ է ասելը, բայց հայ ժողովուրդը կանգնած է 3-րդ ցեղասպանության ենթարկվելու նախաշեմին: Սարսափելին այն է, որ միայն առաջինի ժամանակ Հայաստանի իշխանությունը մասնակից չի եղել դրան. 1915-ին մենք պետություն չունեինք:

Հիմա՝ 21-րդ դարում, հայերի ցեղասպանության մասնակից է դառնում Հայաստանի իշխանությունը:

Խփում են Ռուսաստանին, տուժում ենք մենք:

Ուշագրավն այն է, որ խփում են քաղաքացի Նիկոլ Փ-ի ձեռքերով:

1. Արցախից ռուսական զորքերի հեռացմամբ շահագրգռված էին՝

. Ադրբեջանը,

. Թուրքիան,

. Արևմուտքի գլոբալիստական և հակառուսական շրջանակները (Բայդեն, Մակրոն, Ուրսուլա և այլն)։

2․ Արցախում ռուսական գործոնի զրոյացումը հնարավոր էր միայն հայկական գործոնի զրոյացմամբ։ Չի լինի հայ, չի լինի նաև ռուսական զորք։ 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում քաղաքացի Նիկոլ Փ.-ի ձեռքերով լուծվեց այդ հարցը։

Հայերը էթնիկ զտման ենթարկվեցին։ Ռուսները հեռացան։

3․ Հայաստանում ռուսական զորքերի հեռացմամբ և Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի փակմամբ շահագրգռված են՝

. Թուրքիան,

. Ադրբեջանը,

. Արևմուտքի գլոբալիստական և հակառուսական շրջանակները։

4․ Հայաստանում ռուսական ռազմական գործոնի զրոյացումը, ի տարբերություն արցախյան սցենարի, կարող է ոչ թե հաջորդել, այլ նախորդել վերջին 111 տարվա ընթացքում հայերի 3-րդ ցեղասպանությանը։ Եվ կրկին՝ Նիկոլ Փ.-ի ձեռքերով։

5․ Գլոբալիստների թիրախը հայերը չեն, ռուսներն են։ Բայց դե անտառը տապալելիս՝ տաշեղները թռնում են։ Տուժում են հայերը, շահում են Թուրքիան և Ադրբեջանը։

Թուրքիայի դարավոր երազանքն է Հարավային Կովկասում ռուսական ռազմական ներկայության ոչնչացումը: Եվ այդ երազանքը կարող է իրականություն դարձնել Նիկոլ Փ.-ն այնպես, ինչպես հայկական և, որպես հետևանք, ռուսական ներկայությունը Արցախում ոչնչացրեց՝ բավարարելով դրսի ուժերի ուզածը:

6․ «Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը» հարցի պատասխանը ակնհայտ է և բխում է վերը նշված 5 կետերից։

Հայ ժողովրդի և ՀՀ-ի իմունային համակարգը զգալիորեն թուլացած է, բայց վերացված չէ: Այնպես որ, մենք դեռ կարող ենք չցեղասպանվել և անվտանգ պետություն ունենալ

:

Անդրանիկ Թևանյան

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ

18.09.2026թ.

Հ.Գ. ՀՀ օրվա իշխանությունը ռուսական ռազմաբազան հեռացնելու քարոզչական քայլեր վաղուց է իրականացնում, քանզի դա Թուրքիայի չհրապարակայնացված պահանջներից մեկն է: Այդ քայլերից մեկն, օրինակ, մեզանում գործող թուրքական 5-րդ շարասյան միջոցով էին նախորդ տարի իրականացրել՝ Գյումրիում ակցիա կազմակերպելով։ «Մայր Հայաստանը» հակաակցիա անցկացրեց և դրանց պլանները ձախողեց։

Ի դեպ, իմ դեմ կարված գործի մեջ ռուսական ռազմաբազայի պաշտպանության գործողություններն առկա են ինձ ներկայացված մեղադրանքի ենթատեքստում։ Դա է պատճառը, որ պնդում եմ՝ այս «գործն» ունի ոչ միայն ներքաղաքական, այլ նաև արտաքին քաղաքական, աշխարհաքաղաքական ընդգծված հետք։

Ծանուցում․ Անդրանիկ Թևանյանի էջը վարում են իր թիմակիցները։

Դիտվել է՝ 124

Մեկնաբանություններ