Ռուսաստանի հետ ՈՒկրաինայի գլխավոր բանակցող Կիրիլ Բուդանովը Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ առաջընթաց է տեսնում Կրեմլի հետ հնարավոր խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Նա հավելել է, որ պատերազմը կարող է շուտով ավարտվել, և Կրեմլը, ըստ նրա, նույնպես ցանկանում է դադարեցնել պատերազմը։               
 

Հնագույն հայկական քաղաքարկթությունը մեծ խոչընդոտ է համաշխարհային կառավարում տենչացող Մեծ Բրիտանիայի համար

Հնագույն հայկական քաղաքարկթությունը  մեծ խոչընդոտ է համաշխարհային կառավարում տենչացող Մեծ Բրիտանիայի համար
11.04.2026 | 13:35

Մեծ Բրիտանիայի կայսերական հանրաճանաչ հետախույզ Լոուրենս Արաբացու 1919թ. հայտնի հարցազրույցը առաջին անգամ ընթերցել եմ 1989թ.։ Այդ շրջանում հարցազրույցը, ցավոք, առավելապես ընկալեցի դավադրության տեսության համատեքստում, թեպետ, այն որոշ մտորումների տեղիք տվեց, և կասկածներ մնացին։ Ինչպես գիտենք, բրիտանացին փորձել է ամերիկացի վերլուծաբան-լրագրողին ներշնչել, որ հայերի ոչնչացման մանդատը պետք է ստանձնի Ամերիկան, քանզի «թուրքերը շատ պրիմիտիվ են, իսկ բրիտանացիների պարագայում դա կհանգեցնի միջազգային սկանդալի»։ Իսկ հայերին պետք է ոչնչացնել, վնասազերծել, քանզի իրենք հին ազգերից ու քաղաքարկթությունից ամենակատարյալն ու ինքնատիպն են, ինչը անհաղթահարելի խոչընդոտ է համաշխարհային կառավարում տենչող Մեծ Բրիտանիայի համար։

Ինչպե՞ս էր ձևակերպում իր թեզը բրիտանացի հետախույզը. «Բուն երկիրը, ուր բնական հարստություններն են, պետք է անջատվի առաջամասից, ուր ոչինչ չկա բացի հայերից: Ամերիկյան մանդատը պետք է լոկ հայերի վրա լինի: Մի ուրիշ դաշնակից, ոչ թե բրիտանացիք, այլ մի ուրիշ՝ հավասարաչափ գործնական տերություն պետք է ստանա Հայաստանը»։ Ընդ որում, անկախության գործոնն ինքնին ավելի մատչելի է դարձրել այդ ծրագրի իրագործումը։

Թերևս, շատերի համար արդ պետք է հասկանալի դառնա, թե ինչու հայի վերաբերյալ այդչափ բարձր կարծիք ունեցող ուժերը, հսկայական ֆինանսական միջոցներ պահանջող տարաբնույթ հնարքներով, մեզ ծրագրավորված ու հետևողականորեն ներարկում են, թե իբր հայը որքան փոքր, տկար և այլ բացասական որակներով ազգ է, սնապարծ է, մինչդեռ՝ չունի քաղաքակիրթ պատմություն, ինքնություն, սեփական մշակույթ, դե, իսկ Ազգային եկեղեցու գոյության մասին խոսելն անգամ անիմաստ է։ Անթաքույց ծաղրի նյութ է դարձել ազգային ամեն ինչ։ Ցավոք, այս ամենն արդեն արվում է մեր սեփական ձեռքերով։

Այս մտածումներն իմ այն ընկերների համար է, որոնք, ցավոք, թերահավատ են հայի ինքնության հարցում, ներկա զարգացումները հակված են դիտարկել զուտ իրավիճակային օրակարգերի համատեքստում, թեմա են դարձնում ճղճիմ տեսարանները՝ չխորանալով դրանց ակունքների մեջ:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 196

Մեկնաբանություններ