Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Աստված օգնական սրբազան հայրերին

Աստված օգնական սրբազան հայրերին
28.06.2025 | 18:12

Ես վստահ էի Ajapahyan Mikael սրբազանի իմաստնության, լայնախոհության և հեռատեսության վրա։ Նա չի՛ դառնա սովորական քաղաքական գործիչ, որպիսիք հայկական քաղաքական իրականության մեջ բազմաթիվ են` ամենաանարժաններից սկսած։

Միքայել սրբազանը վստահ եմ, դեռ մե՜ծ ծառայություններ պետք է մատուցի Հայաստանին և հայ ժողովրդին պետության ու պետականության զարգացման, ամրապնդման և հավիտենականանցման ճանապարհին։

Աստված օգնական սրբազան հայրերին:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3897

Մեկնաբանություններ