«Եթե եվրոպական ուժերը հաղթեն Հայաստանի ընտրություններում, Մոսկվան կձեռնարկի համապատասխան միջոցներ։ Ռուսաստանը մտադրություն չունի ֆինանսապես աջակցելու այն երկրին, որն իր ապագան տեսնում է ԵՄ-ում, քանի որ ԵՄ-ը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ: Մենք իսկապե՞ս փող ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեզ հետ կռվել»,- հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։               
 

Ինձ շահելով` կշահեք ամեն ինչ

Ինձ շահելով` կշահեք ամեն ինչ
19.05.2026 | 23:30
Մայիսի 20

Կհաղթես անպայման:
Հաղթանակող ոգին երբեք չի կոտրվում:
Քաջ ու վստահող սիրտ ունեցիր: Քո բոլոր դժվարությունները դիմավորիր հաղթանակի ոգով:
Վեր մագլցիր, նվաճիր այն բարձունքը, որ մինչ օրս անճանաչ էր մնում:
Իմացիր` ուր որ Ես եմ, հաղթանակն այնտեղ է:
Չարության ուժերը` լինեն դրանք քո ներսում, թե քեզնից դուրս, փախուստ են տալիս Իմ ներկայությունից:
Շահի'ր Ինձ և ամեն ինչ շահած կլինես:
Ամեն ինչ:
Դիտվել է՝ 2571

Մեկնաբանություններ