Պաշտպանության նախարարության կողմից մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում Երևանի երկնքում իրականացվող ՀՀ ԶՈՒ ավիացիայի թռիչքների վերաբերյալ տարածված հայտարարությունն ակամայից ձևավորում է այնպիսի տպավորություն, թե դրանց գլխավոր դերակատարները լինելու են իշխանությունների հպարտությունը համարվող, սակայն փաստացի «թանգարանային նմուշ» դարձած՝ Ռուսաստանից, մամուլի հրապարակումների համաձայն, առանց հրթիռային սպառազինության ձեռք բերված չորս միավոր Սու-30ՍՄ բազմաթիրախային կործանիչները։
Վերջին տարիներին հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածության, ինչպես նաև այն հանգամանքի պայմաններում, որ Ռուսաստանը նշված կործանիչների համար այլ երկրներին հրթիռներ չի մատակարարում, կարելի է եզրակացնել, որ զորահանդեսի ընթացքում այդ ինքնաթիռների հիմնական առաքելությունը լինելու է ոչ այնքան իրական մարտունակության ցուցադրումը, որքան արտաքին տեսքի միջոցով Հայաստանի քաղաքացիների մոտ անվտանգության և ռազմական հզորության զգացողություն ձևավորելը։
Ընդ որում, Երասխում նախատեսվող գործարանի շինարարական աշխատանքների դադարեցումից ի վեր, որոնք դադարեցվել էին Ադրբեջանի կողմից արձակված կրակոցների հետևանքով, կարծես Հայաստանի բնակիչներն այլևս իրենց պաշտպանված չեն զգում։
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
25.05.2026 թ.
Բաժնի բոլոր նորությունները »02.08.2026
2026 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |