«Այս պահից ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը՝ լավագույնն աշխարհում, կսկսեն Հորմուզի նեղուց մտնող կամ այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակման գործընթացը։ Ինչ-որ պահի մենք կհասնենք «Մուտքը թույլատրված է բոլորին, ելքը թույլատրված է բոլորին» սկզբունքին: Ես նաև հանձնարարել եմ մեր ռազմածովային ուժերին միջազգային ջրերում որոնել և կանգնեցնել յուրաքանչյուր նավ, որն Իրանին տուրք է վճարել»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։                
 

Դպրոցները նորոգելու փոխարեն վարչատնտեսական մասի համակարգողներ են նշանակում

Դպրոցները նորոգելու փոխարեն վարչատնտեսական մասի համակարգողներ են նշանակում
12.07.2024 | 11:00

Տավուշի մարզի հանրակրթական 76 դպրոցների շենքերից 32-ը կարիք ունի հիմնանորոգման կամ մասնակի նորոգման, սակայն տարիներ շարունակ գումարներ չեն հատկացվում դպրոցների վատ վիճակում գտնվող շենքերը նորոգելու համար։ Դրա փոխարեն մեծ գումարներ են հատկացվում դպրոցներում վարչատնտեսական մասի համակարգողներին աշխատավարձ վճարելու համար։ Փոքր դպրոցների ինչի՞ն են պետք վարչատնտեսական մասի համակարգողները. եթե պետական բյուջեից գումարներ հատկացվեին, դպրոցի տնօրենը կարող էր կազմակերպել իր ղեկավարած դպրոցում փոքր հատվածների նորոգումը կամ տնտեսական հարցերի լուծումը։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարց եմ ուղղել՝ մինչև այժմ մարզի հանրակրթական դպրոցներից քանիսո՞ւմ եք նշանակել վարչատնտեսական մասի համակարգող. ե՞րբ է ավարտվելու մարզի բոլոր հանրակրթական դպրոցներում վարչատնտեսական մասի համակարգողների նշանակումը։

Մարզպետարանից պատասխանել են․ «Տավուշի մարզային ենթակայությամբ գործող հանրակրթական 76 ուսումնական հաստատություններից տասներկուսն ունի վարչատնտեսական մասի համակարգող: Դպրոցներում վարչատնտեսական համակարգողների նշանակման գործընթացը կավարտվի 2028-ին»:

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 11062

Մեկնաբանություններ