Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 
  • Ավելի շատ ջուր խմեք և ավելի առողջ կլինեք

    Ավելի շատ ջուր խմեք և ավելի առողջ կլինեք

    15.09.2013| 11:28
    ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման ամերիկացիներին կոչ է արել հնարավորինս շատ ջուր խմել: Նա ասել է, թե շատ հեղուկ օգտագործելով ամերիկացիներն ավելի առողջ կլինեն և կազատվեն ավելորդ քաշից, նաև հավելել է, թե շատ կարևոր է, որ ամերիկացիները հետևեն իրենց առողջությանը` օրվա չափաբաժնից գոնե մեկ բաժակ ավելի ջուր օգտագործելով: ԱՄՆ-ում անցկացվում է «Drink up» ակցիան, որը կոչված է ամերիկացիներին վարժեցնելու ավելի շատ հեղուկ օգտագործելուն:
  • Այսօր առաջին բուժօգնության օրն է

    Այսօր առաջին բուժօգնության օրն է

    14.09.2013| 17:13
    Սեպտեմբերի 14-ին նշվում է առաջին բուժօգնության օրը: Նախաձեռնության հեղինակը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն է: Այս օրը նշվում է 2000 թվականից և նպատակն է կարևորել առաջին բուժօգնության նշանակությունը:
  • Մթերքներ, որոնք քայքայում են ատամները

    Մթերքներ, որոնք քայքայում են ատամները

    11.09.2013| 11:46
    Ո՞ր մթերքներից է պետք խուսափել, եթե ուզում եք ունենալ առողջ և սպիտակ ատամներ: Սկսենք ըմպելիքներից. Կոլա. սա ատամների ամենամեծ թշնամին է: Բացի այն, որ կոլան պարունակում է միտքը ծուլացնող շաքարային մաս, այն հարուստ է նաև թթուներով, որոնք քայքայում են ատամների էմալը: Դեղնավուն երանգ և կարիես. ահա թե ինչի է հանգեցնում կոլան:
  • Մոր ցածր ինքնագնահատականն ազդում է երեխայի հոգեբանության վրա

    Մոր ցածր ինքնագնահատականն ազդում է երեխայի հոգեբանության վրա

    10.09.2013| 11:55
    Գիտնականներն ապացուցել են, որ մոր ցածր ինքնագնահատականն ազդում է երեխայի հոգեբանական և հուզական ֆոնի վրա: Սոցիալական տարբեր գործոնների ազդեցությամբ, արգանդում գտնվող պտղի զարգացման վրա ուսումնասիրություններ անցկացվել են քսաներորդ դարի սկզբից: Պարզվել է, որ երեխայի հոգեբանության վրա իր ազդեցությունն է թողնում և՛ ընտանիքի ֆինանսական վիճակը, և՛ ծնողների սոցիալական կարգավիճակը: Այլ կերպ ասած` մոր և հոր կրթական մակարդակը և նույնիսկ նրանց աշխատավարձի չափը ուղղակիորեն ազդում են երեխայի հոգեկան կարողությունների, նրա առողջության և բնավորության վրա:
  • Գինին` դեպրեսիայի դեմ

    Գինին` դեպրեսիայի դեմ

    06.09.2013| 14:28
    Իսպանացի հետազոտողները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր պարբերաբար ընդունում են փոքր քանակությամբ գինի, դեպրեսիայի մեջ ընկնելու քիչ հավանականություն ունեն: Սա մարդկության առաջին գիտական աշխատանքը չէ, որը հաստատում և ապացուցում է գինու օգտակար և առողջապահական տեսանկյունից շահավետ ազդեցության մասին (իհարկե, չափավոր օգտագործման դեպքում):
  • Ուզում ես վանե՞լ ինքնասպանության միտքը՝ սուրճ խմիր

    28.07.2013| 16:29
    Հարվարդի գիտնականները ԱՄՆ-ում լայնամասշտաբ հետազոտություն են անցկացրել, փորձելով պարզել, թե որքան է ինքնասպանության դիմելու ռիսկը այն մարդկանց մոտ, ովքեր կոֆեին պարունակող սուրճ են խմում օրը 2-4 բաժակ և նրանց, ովքեր բացարձակապես սուրճ չեն խմում: Գիտնականների «պեղած» արդյունքները սրճամոլների օգտին է: Սուրճ ըմպող մարդկանց շրջանում մահափորձի դիմելու ռիսկը, չխմողների համեմատ, բավականին ցածր է:
  • Կքննարկվեն հոգեկան առողջության խնդիրները

    Կքննարկվեն հոգեկան առողջության խնդիրները

    24.07.2013| 14:45
    Հուլիսի 26-27-ին Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում տեղի կունենա «Հոգեկան առողջությունը Հայաստանում» թեմայով սեմինար լրագրողների համար։
  • Խնձորը երիտասարդացնում է սիրտը`առնվազն 17 տարով

    Խնձորը երիտասարդացնում է սիրտը`առնվազն 17 տարով

    24.07.2013| 11:57
    Խնձորը պաշտպանում է ինֆարկտից, կանխում քաղցկեղը և դանդաղեցնում ծերացման գործընթացը: Մեկ շաբաթում հինգ հատ խնձոր ուտելը բուժում է 100 հիվանդություն:
  • Գիտնականներին լսես՝ սոված կմնաս

    Գիտնականներին լսես՝ սոված կմնաս

    21.07.2013| 12:24
    Դանիայի սննդի ազգային ինստիտուտի փորձագետները կարծում են, որ սովորական մթերքները շատ հաճախ վնասակար միացությունների աղբյուր են: Գիտնականները կազմել են 2004-2011 թվականներին սննդի մեջ օգտագործվող վտանգավոր նյութերի ցուցակը: Պարզվում է`անօրգանական միացություններից մկնդեղը, ակրիլամիդը, կապարը, կադմիումը, ինչպես նաև դիոքսինը 2003-ի համեմատ նվազել են: Սակայն, միևնույն է, մթերքներում դրանց մակարդակը նորմայից բարձր է:
  • Նոր ուռուցքաբանության կենտրոն

    Նոր ուռուցքաբանության կենտրոն

    18.07.2013| 14:13
    «Մեդիքալ սոուշնս» ընկերությունը պատրաստ է 12 մլն դոլար ներդրում կատարելու Հայաստանում ուռուցքաբանության կենտրոն կառուցելու համար։ Այս մասին կառավարության նիստում տեղեկացրեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։ Պետությունը պատրաստակամություն հայտնեց 1 հա հող հատկացնելու այդ կառույցի համար։