Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 
  • Աղոթարան

    Աղոթարան

    07.03.2017| 00:02
    Տարակուսում եմ անհուսության մեջ, որ չկա հնար ապաշխարության, քանզի տկարացել եմ մարմնով և ծերանալով նվաղել:
  • Աղոթարան

    Աղոթարան

    03.03.2017| 00:03
    Տե՛ր, շնորհի՛ր ինձ սրբության ու սգի երկյուղ և արցունքի աղբյուրնե՛ր հորդորիր իմ մեջ, թեթևացրո՛ւ բեռներիս ծանրությունը և իմ մեջ աճեցրու սուրբ աղոթքը:
  • Աղոթարան

    Աղոթարան

    28.02.2017| 00:08
    Տե՛ր, բազմացավ անօրենությունն ինձ վրա աղի կամ կապարի բեռի պես. բազում է ախտը իմ հոգում, անզգույշ եմ մարմնի մեղքերում և լցված եմ զանազան չարիքներով:
  • Աղոթարան

    Աղոթարան

    24.02.2017| 00:03
    Տե՛ր, մի՛ հանդիմանիր ինձ այն ահեղ ու մեծ օրը, մի՛ կանգնեցրու հրապարակում՝ բացահայտված ու ամոթահար, և մի՛ խայտառակիր ինձ: Մի՛ կշտամբիր դատաստանի ատյանում և մի՛ թող ինձ լսել «Չե՛մ ճանաչում»-ը և ահավոր բարբառը. «Գնացե՛ք Ինձնից դեպի գեհենի հուրը»:
  • Աղոթարան

    Աղոթարան

    21.02.2017| 00:03
    Տե՛ր իմ, մի՛ նայիր եղկելի սրտիս ու զազրասեր մարմնիս, քանզի հող եմ ու մոխիր, սիրում եմ երկրավորները ու չեմ տենչում նայել երկնայիններին, այլ միշտ հեշտանում եմ չարիքների մեջ՝ չտեսնելով անվախճան փառքը:
  • Աղոթարան

    Աղոթարան

    17.02.2017| 00:06
    Քեզ եմ ապավինել, բժշկի՛ր հոգիս, քանզի մեղանչեցի Քո դեմ: Տե՛ր, Քո աչքի առջև են ինձ չարչարողները, և չունեմ հանգիստ՝ Քեզնից բացի:
  • Աղոթարան

    Աղոթարան

    14.02.2017| 00:02
    Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ, Դո՛ւ ես իմ օգնականը, Քո ձեռքում եմ ես: Դո՛ւ գիտես իմ օգուտը, օգնի՛ր ինձ, մի՛ թող մեղանչել Քո հանդեպ, քանզի ես մոլորված եմ չար դևերի կողմից: Մի՛ թող հետևել սեփական կամքիս ու կորչել իմ մեղքերի մեջ, այլ գթա՛ ինձ՝ Քո ձեռքի ստեղծածին: Մի՛ գցիր ինձ, Տե՛ր, Քո աչքից և Սուրբ Հոգիդ մի՛ հանիր ինձնից:
  • Աղոթարան

    Աղոթարան

    10.02.2017| 00:03
    Տե՛ր, համարձակվում եմ աղոթել Քեզ և չգիտեմ Քո կամքը, խնդրում եմ ու չեմ ճանաչում հոգուս համար օգտակարը: Ողորմա՛ծ Տեր, հայտնի՛ր ինձ Քո բարի կամքը և ուսուցանի՛ր պահել Քո պատվիրանները:
  • Աղոթարան

    Աղոթարան

    07.02.2017| 00:03
    Նայի՛ր, Տե՛ր, ողորմելիիս ու ողբալիիս, պաղատելիիս ու եղկելիիս, ողորմի՛ր ինձ՝ անօրինացածիս, և շնորհի՛ր ինձ հորդ արտասուք գիշերը և շնորհներիդ շողը՝ առավոտյան:
  • Աղոթարան

    Աղոթարան

    03.02.2017| 00:03
    Տե՛ր, մինչև ե՞րբ պիտի հանդուրժես չարագործին, որ չի հագենում իմ կորստյամբ, այլ հանապազ չարիքներ է հարուցում և օտարացնելով խափանում է ինձ բարուց և առաքինություններից, հեռացնում է սրբությունից և դուրս հանում հավիտենական կյանքից: