Գոհության աղոթք դուք միշտ կատարեք և արթուն կացեք,
Բոլորի համար պետք է աղոթեք, որ խոսքի դուռը բացվի ձեզ համար,
Որ կարողանանք խորհուրդն Քրիստոսի ճիշտ մեկնաբանել՝ սիրով և արդար,
Գոհության աղոթք դուք միշտ կատարեք և արթուն կացեք:
Մեղա եմ գալիս, իմ Տեր և Փրկիչ, ողորմեա Դու ինձ,
Մեղա եմ գալիս՝ գիտակցված, անգետ մեղքերիս համար,
Մեղա եմ գալիս`իմ հոգու խորքում, փրկության համար,
Մեղա եմ գալիս, իմ Տեր և Փրկիչ, ողորմեա Դու ինձ:
Մեղքերն իմ բազում են, Տե՛ր, բոլոր աստղերից էլ առավել,Եվ արցունքներն իմ ծանր, դառնահեծ, այտերս են այրում, Հոգիս Քո առջև մեղա է գալիս, ողորմեա ինձ Տե՛ր, շատ եմ աղաչում,
Մեղքերն իմ բազում են, Տե՛ր, ամբողջ աստղերից էլ առավել:
Փա՜ռք Քե՛զ, Հայր հզոր, Արարիչ Աստված,
Ողջ Տիեզերքն ես սիրով արարել, ամեն արարած իր տեղում դրել,
Օրենքը զույգի՝ արու և էգի արարչագործման հիմքում է դրվել,
Փա՜ռք Քե՛զ, Հայր հզոր, Արարիչ Աստված:
Փա՜ռք Քե՛զ, Հայր Հզոր, Արարիչ Աստված,
Սուրբ ձեռքերիդ մեջ պահիր, պահպանիր,
Աշխարհն Հայոց և ազգն իմ Հայոց,
Հայոց աշխարհին խաղաղություն տուր,
Իսկ ազգիս Հայոց` Լույս և Զորություն:
Նորածինի պես անխարդախ կաթը դուք միշտ ցանկացեք,
Նրանով աճեք, Հիսուս Քրիստոսի Կենդանի Խոսքով գտեք փրկություն,
Ձեզանից վանեք նախանձ, չարություն, կեղծավորություն ու խաբեություն,
Նորածինի պես անխարդախ կաթը դուք միշտ ցանկացեք:
Երկրորդ գալուստին պատրաստ պիտ լինենք և ապաշխարենք,
Միտքը Քրիստոսի մարդկության համար անմեկնելի է ու անքննելի,
Նրա մեկ օրը հազար տարի է, իսկ հազար տարին՝ մեկ օր կլինի,
Երկրորդ գալուստին պատրաստ պիտ լինենք և ապաշխարենք:
Իրանական տեղեկատվական հարթակները հաղորդում են, որ Իրանի Իսլամական Հանրապետության պառլամենտը` Մեջլիսը, միաձայն որոշում է ընդունել Հորմուզի նեղուցը փակելու մասին։
Հավանաբար հիշում եք, որ նեղուցի փակման մասին խոսել ենք դեռ օրեր առաջ, սակայն այն ժամանակ Իրանը, հավատալով դիվանագիտական ճանապարհով խնդիրը կարգավորելու Թրամփի հայտարարություններին, չգնաց այս ծայրահեղ քայլին...