Հուլիսի 5-ին` ժամը 06.45-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհի 28-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը. կան տուժածներ:
Հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ցույց անող ակտիվիստները այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 21-ին պատրաստվում են հետագա գործողությունների վերաբերյալ լուրջ հայտարարության:
Հուլիսի 2-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները մասնակցեցին Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության երիտասարդ առաջնորդների առաջին համաժողովին:
2015-ի հունիսի 19-ին բողոքի ցույցեր ծայր առան Երևանում, քանի որ ցուցարարներն ընդդիմացան նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը՝ 17-22 տոկոսով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը վաղը աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա: Փարիզում վարչապետը հանդիպումներ կունենա Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, վարչապետ Մանուել Վալսի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:
ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների հերթական մրցույթի ծրագրերի ընդունման վերջնաժամկետը լրացել է հուլիսի 1-ին:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...