Թուրքիան դատապարտել է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Գերմանիայի նախագահների՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունները։ Բելգիայի փոխվարչապետ, արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի հետ բանակցություններից հետո հրավիրված համատեղ ասուլիսում Հայաստանի արտգործնախարարը նշեց.
Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով պատմա-մշակութային զանազան միջոցառումների մի շարք է ծավալվել Ֆրանսիայով մեկ՝ համերգներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ, ֆիլմեր, հանդիպումներ և այլ միջոցառումներ։
Մարտի 22-ին Բրբանկի Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդարանը կազմակերպել էր Հայոց եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված երեկո:
Դեռ երկար աշխարհի ու հայոց վրա կղողանջեն երկու միլիոն զոհերի սրբադասման ղողանջները: Ավետելու` նահատակաց արյունը դարեր ի վեր խոսում է մշտապես: Խոսքն ի սկզբանե է: Եվ Խոսքը Մարմին է առնում:
Եվ առավ:
Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստանում ամենաերկարը հյուրընկալված Ժոզեֆ Դոլի ղեկավարած ԵԺԿ-ն առաջինն էր, որ մարտի սկզբին ընդունեց Հայոց ցեղասպանությանն առնչվող բանաձև, ինչն էլ դոմինոյի էֆեկտի վերածվեց եվրոպական մնացյալ հարթակներում:
ԵԽ նախարարների խորհրդի նախագահ, Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի, արտաքին առևտրի և եվրոպական հարցերի նախարար Դիդիե Ռեյնդերսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի շինհրապարակ՝ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով:
Ապրիլի 27-ին և 28-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում նախաձեռնում է «Ծաղկահավաք» ամենամյա միջոցառումը:
Վախճանվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քույրը՝ Իսկուհի Տեր-Պետրոսյանը։ Հայ ազգային կոնգրեսը ցավակցում է Սեմիրջյանների և Տեր-Պետրոսյանների ընտանիքներին` սիրելի մայրիկի, քրոջ Իսկուհի Տեր-Պետրոսյանի (Սեմիրջյանի) անժամանակ մահվան կապակցությամբ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանդոպուլուին։
Ադրբեջանի նախկին արտգործնախարար, Ալիևի կարկառուն քարոզիչ ու խոսնակ Թոֆիգ Զուլֆուգարովը անդրադարձել է այն հարցին, որ Հայաստանի հանրային դաշտում որոշ գործիչներ հարց են բարձրացնում, այսպես կոչված, «արտապատվիրակման» ամերիկյան տարբերակի փոխադարձության մասին։ Այսինքն՝ եթե խոսում ենք ապաշրջափակումից, ուրեմն ՀՀ-ն Ադրբեջանի տարածքից օգտվելու է երրորդ կողմին արտապատվիրակած մաքսային ստուգումներով...