-
24.04.2015|
15:33
Մենք սրտագին ապրումակցում ենք հայ ժողովրդին, որն ապրել է պատմության ընթացքում ամենասարսափելի ողբերգություններից մեկը՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
-
24.04.2015|
13:53
ՀՀ նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, Հայաստան ժամանած բազմաթիվ բարձրաստիճան պատվիրակությունների և պետությունների ղեկավարների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, մասնակցել Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը: Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:
-
24.04.2015|
13:51
Հայաստանը ողջունում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի հայտարարությունը՝ ասել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
-
24.04.2015|
13:51
Միջերկրական ծովով դեպի Եվրոպա ապօրինի ներգաղթյալ տեղափոխող նավերի գրավման և ոչնչացման՝ ԵՄ ծրագրված գործողությունը կարող է իրականացվել միայն միջազգային իրավունքի շրջանակներում, այսինքն՝ ՄԱԿ ԱԽ բանաձևի հիման վրա՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։
-
24.04.2015|
13:19
«Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) խորհրդի ապրիլի 24-ի հավաքի ընթացքում 16 երկրից ժամանած 50 երիտասարդներ քննարկեցին Հայոց ցեղասպանության թեման։
-
24.04.2015|
01:15
Ցեղասպանությունների և մարդկության դեմ կատարված հանցագործությունների դեմ պայքարն այլընտրանք չուն՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումում իր ելույթի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
-
24.04.2015|
01:12
Ապրիլի 21-22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեղի ունեցավ «Հանդուրժողականություն ու հաշտեցում» խորագրով բարձր մակարդակի քննարկում, որում անդրադարձ կատարվեց աշխարհում արմատականության ու ծայրահեղականության, դաժանությունների ու բռնությունների, մշակութային և կրոնական լարվածության ու հակամարտությունների ահագնացող դեպքերին։
-
24.04.2015|
01:11
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 22-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում պատասխանել է Al Jazeera-ի, Reuters-ի, CNN Turk-ի, BBC-ի և Russia Today-ի թղթակիցների հարցերին:
-
24.04.2015|
01:04
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության ընթացքում։
-
24.04.2015|
01:02
Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը 1915-ի հայերի կոտորածներն անվանել է ցեղասպանություն` Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ՝ հայտնում է գերմանական DPA գործակալությունը: