Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների առիթով, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հրավերով Հայաստան է ժամանել Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի պապ, Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Նորին սրբություն Թևադրոս Երկրորդը:
Ապրիլի 16-ին 4 ժամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ եթերում պատասխանում էր ռուսաստանցիների հարցերին: Գերազանցապես՝ տնտեսական, սոցիալական, առողջապահական, նաև՝ անձնական: Եվ իհարկե՝ քաղաքական:
Այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ լիագումար նիստում ընթացիկ զեկույցով հանդես է եկել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն չորս երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի և Սերբիայի նախագահները:
Այսօր Ստրասբուրգում աշխատանքներն է սկսել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը: Նախատեսված են քննարկումներ «Իսլամական պետության» իրականացրած զանգվածային սպանությունների վերաբերյալ՝ մարդու իրավունքների տեսանկյունից:
Ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը Միջերկրական ծովում՝ Սիցիլիայի նեղուցի մոտ, Լիբիայից հարյուր կիլոմետր հեռու, նավ է խորտակվել, 950 ուղևորներից փրկվել են միայն քսանութը:
Այսօր՝ ապրիլի 20-ին, տեղական ժամանակով ժամը 03.47-ին, Երևանից 9 կմ արևմուտք գրանցվել է 2,3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել:
Երկու առաջատար եվրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ հայտարարել են ադրբեջանական նավթի որակական խնդիրների մասին: Ջեյհանի նավահանգիստ ժամանած որոշ լցանավեր դադարեցրել են բեռնումը: Արդյունքում՝ Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց...