ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 
  • Լրանում է Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցը

    Լրանում է Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցը

    16.01.2014| 16:27
    Լրանում է Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցը: «Անկարայի մտքի ազատության կենտրոն» նախաձեռնությունը և «Արևմտահայոց ազգային համագումարը» կազմակերպում են ոգեկոչման ֆորում` նշելու համար մեծ մտավորականի հիշատակը և մեկ անգամ ևս լուսաբանելու նրա կյանքն ու թողած ժառանգությունը: Նախատեսվում են քննարկումներ Դինքի սպանության դատավարության ընթացքի և Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացի վերաբերյալ:
  • Պիոդերմիա. ԱՆ ախտորոշումը

    Պիոդերմիա. ԱՆ ախտորոշումը

    16.01.2014| 15:31
    ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ` Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հասցեում գտնվող հանրակացարանի հիվանդների առողջական վիճակն ուսումնասիրելու նպատակով Շիրակի մարզ են մեկնել ՀՀ ԱՆ գլխավոր մաշկավեներաբան Կարեն Բաբայանը և ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:
  • Ս. Օհանյանն անգնահատելի է համարում ռազմական բժշկության դերը

    Ս. Օհանյանն անգնահատելի է համարում ռազմական բժշկության դերը

    16.01.2014| 14:45
    Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախախար Սեյրան Օհանյանը Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է ռազմական բժշկությանն ու նրա դերին ՀՀ զինված ուժերում։ Նախարարն անգնահատելի է համարում ռազմական բժիշկների աշխատանքն արցախյան գոյապայքարի ընթացքում։
  • Պարգևներ՝ ԵՊԲՀ-ում

    Պարգևներ՝ ԵՊԲՀ-ում

    16.01.2014| 13:51
    Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում պարգևատրվել է համալսարանի առաջին աստիճանի շքանշանով, արժանացել է նաև բուհի ուսանողական խորհրդարանի ոսկե մեդալին:
  • Տեսչական բարեփոխումն արդյունք է տալիս, բարելավվում է բիզնես միջավայրը

    Տեսչական բարեփոխումն արդյունք է տալիս, բարելավվում է բիզնես միջավայրը

    16.01.2014| 13:29
    Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության որոշումներով հաստատվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթը և ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընհանուր նկարագիրը:
  • Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

    Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

    16.01.2014| 12:54
    ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16–ին`ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
  • Բանակում 20 տկոսով բարելավվել է կարգապահության մակարդակը

    Բանակում 20 տկոսով բարելավվել է կարգապահության մակարդակը

    16.01.2014| 12:51
    Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողների, դասախոսական կազմի հետ։ Անդրադառնալով ՀՀ զինված ուժերում արձանագրված հաջողություններին՝ նախարարը նշեց, որ 2013թ. գրեթե 20 տկոսով բարելավվել է կարգապահության մակարդակը, նվազել են այն կորուստները, որ կային։
  • Սափո՞րն է պետք, թե՞ մոխիրը

    Սափո՞րն է պետք, թե՞ մոխիրը

    16.01.2014| 11:48
    Լոնդոնի ոստիկանությունը սկսել է հանցագործների որոնումը, որ Golders Green դիակիզարանից փորձում էին գողանալ Զիգմունդ Ֆրեյդի աճյունը՝ հաղորդել է Associated Press-ը:
  • Երկինքը ձեզ տեղեկատու

    Երկինքը ձեզ տեղեկատու

    15.01.2014| 17:49
    Հարավային Կորեայի ակտիվիստները Հյուսիսային Կորեայի հետ սահմանին 20 օդապարիկներ են երկինք հանել՝ քարոզչական նյութերով, այդպես նրանք փորձում են հաղթահարել տեղեկատվական պատնեշը երկու պետությունների միջև:
  • Մեկնարկել է «Իմ ընտանիքը» լուսանկարչական մրցույթը

    Մեկնարկել է «Իմ ընտանիքը» լուսանկարչական մրցույթը

    15.01.2014| 16:27
    «Համահայկական ծնողական կոմիտեն» կազմակերպում է լուսանկարչական մրցույթ «Իմ ընտանիքը» թեմայով: Մասնակցության համար պետք է մինչև մարտի 1-ը ուղարկեք ձեր ընտանիքի լուսանկարը (ծնողները երեխայի կամ երեխաների հետ): Դրամական պարգևները, որ սահմանված են մրցույթի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրավողների համար, տրամադրվելու են որևէ անապահով ընտանիքի` հաղթողի ընտրությամբ: