-
03.12.2013|
15:20
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում օպերային երաժշտության երեկո է։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հանդես կգան մեներգիչներ Մարինա Նաչկեբիան (սոպրանո, Վրաստան) և Գրիգոր Վերները (բարիտոն, Ռուսաստան)։ Համերգը կայանում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում։
-
03.12.2013|
15:18
Երեկ ՀՀ կառավարության և ռուսական «Գազպրոմ» ընկերության միջև ստորագրվել է 2014-2018 թթ. համար նոր պայմանագիր` ուղղված գազի սակագնի նվազեցմանը: Նոր պայմանագրով «Գազպրոմը» ՀՀ-ին կմատակարարի 2,5 հազար մլրդ խմ գազ:
-
03.12.2013|
14:01
Դրան հասնելու համար թուրքական ղեկավարությունը ձեռնամուխ եղավ երկրի ներքին և արտաքին քաղաքականության վերափոխմանը:
-
03.12.2013|
13:35
ՈՒկրաինայի Գերագույն ռադան այսօր կքննարկի խորհրդարանական ընդդիմության հեղինակած` կառավարության նկատմամբ անվստահություն հայտնելու մասին բանաձևը: Խորհրդարանում կրքերը թեժացել են: Իշխող` Ռեգիոնների կուսակցության ֆրակցիայից հեռացել է ևս երկու պատգամավոր: Ռեգիոնականներից ոմանք նաև քննադատել են այս օրերին Կիևում ընթացող բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ ոստիկանության իրականացրած գործողությունները:
-
03.12.2013|
13:29
Կոտայքի մարզի Զովունու մշակութային կենտրոնում այսօր անցկացվեց հայկական բանահյուսությանը, բարբառներին և ժողովրդական արհեստագործության զարգացմանը նվիրված փառատոն:
-
03.12.2013|
13:23
Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն այսօր մասնակցել են Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների ցուցահանդեսի բացման արարողությանը:
-
03.12.2013|
12:51
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ բքի, անբավարար տեսանելիության և առատ ձյան պատճառով ժամը 12.30-ի դրությամբ դժվարանցանելի է Քուչակ-Ապարան-Արագած-Սպիտակ ճանապարհահատվածը:
-
03.12.2013|
12:31
2014-ի խորհրդանիշը կապույտ փայտե Ձին է:
Ձին եռանդուն է, դիմացկուն և անհամբեր: Ձին սիրում է աշխատանքը և հարգում ազատությունը:
-
03.12.2013|
11:48
Մամուլը վերջերս գրել էր, որ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը լավ չէ: Մեր տեղեկություններով, գեներալը դեռ բուժման կուրս է անցնում Ֆրանսիայում և նրա վիճակն այնքան էլ լավ չէ: Թոքերի ծանր հիվանդությունը չի ուզում նահանջել: Չնայած բժիշկների ջանքերին, Գրիգորյանի առողջությունը չի վերականգնվում:
-
03.12.2013|
01:21
Պուտինը եկել էր ֆորպոստ: Ու նրան ազգիս հավաքական արժանապատվությունը ցուցադրելու վճռականությամբ բողոքի ակցիա էր կազմակերպվել: Մինչ գալը facebook սոցիալական ցանցում դիմադրության նախապատրաստական աշխատանքներ էին տարվում: Ոգևորության աղբյուրն էլ Կիևի մայդանում ալիք տված հեղափոխությունն էր, որ ուղիղ եթերում Երևանի վճռականների արյունն էր եռացնում: