-
12.11.2013|
23:17
Նոյեմբերի 21-ին տեղի կունենա Պլասիդո Դոմինգոյի (կրտսեր) համերգը՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նվագակցությամբ: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան:
-
12.11.2013|
16:42
«Նորավանք» ԳԿՀ-ի տնօրեն Գագիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ այսօր, լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Հարավային Կովկասում տեղի ունեցող դեպքերին և իրադարձություններին, նշեց, որ թեև վերջին մեկ տարում խիստ սրվել է իրավիճակը Սիրիայում, բայց նաև վերջին մի քանի ամիսներին էապես փոխվել է: «Կարծես թե հաշտության որոշակի եզրեր են փնտրվում: Եթե նախկինում վերլուծաբանները վտանգ էին տեսնում, ապա այսօր որոշակի երկխոսության եզրեր են նշմարում»:
-
12.11.2013|
15:47
Հայաստան-Վրաստան հարաբերություններում, «Նորավանք» ԳԿՀ-ի տնօրեն Գագիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ դիտարկմամբ, նոր փուլ է սկսվում: Նրա խոսքով` Հայաստանը և Վրաստանը կարող են խիստ կարևոր դերակատարություն ունենալ Եվրամիության և Մաքսային միության հետ հարաբերություններում:
-
12.11.2013|
14:55
ՎՊ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելուց և արդյունքները հայտարարելուց հետո Իշխան Զաքարյանը չցանկացավ լրագրողների հարցերին պատասխանել` հայտարարելով, թե առաջիկայում մի լրատվամիջոցի ծավալուն հարցազրույց է տալու: Վերջերս շատ են այսօրինակ տրամաբանությամբ առաջնորդվող բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր իրենց քիմքին հարիր լրատվամիջոցներով են ցանկանում իրենց ասելիքն ասել: Այդուհանդերձ, ՎՊ նախագահը նաև «հուսադրեց» մյուսներին, թե մի օր ասուլիս է անելու և պատասխանելու մյուս լրագրողների հարցերին:
-
12.11.2013|
12:58
«Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի կազմակերպած սեմինար-քննարկման ժամանակ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն, անդրադառնալով ՀՀ-ի՝ Մաքսային միության մեջ մտնելու որոշմանը, նշեց, որ ՌԴ-ն ստանձնել է հետխորհրդային երկրների նկատմամբ ժանդարմի դերը, և դա փաստաթղթավորված կերպով արտահայտվում է Հայաստանում:
-
12.11.2013|
12:37
Նոյեմբերի 11-ին Փարիզում կայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 37-րդ գլխավոր ասամբլեան, որին մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը: Ելույթ ունենալով` նախարարը կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակը` աշխարհում միջմշակութային երկխոսությունը, ըմբռնումը և հանդուրժողականությունը խրախուսելու գործում: Նա նշել է. «Այս տարվա մայիսին Հայաստանը ստանձնել է ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը` իր կարևորագույն գերակայությունը դարձնելով այլատյացության, ատելության և անհանդուրժողականության դեմ պայքարը:
-
12.11.2013|
12:34
Ֆիլիպիններում թայֆունի (արևադարձային փոթորիկ) զոհերի թիվը հասել է 1776-ի: Երկրի նախագահ Բենինգո Ակինոն հայտարարել է արտակարգ իրավիճակ` ազգային աղետի դրություն սահմանելու մասին: Նրա խոսքով, շատ դժվար է գնահատել աղետի իրական չափերը, քանի որ կան միայն թերի տվյալներ:
-
12.11.2013|
00:30
ՈՒրբաթ օրը ՕԵԿ առաջնորդ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի քառասունհինգամյակի արարողությանը մասնակցել է ոչ միայն հայաստանյան ողջ իսթեբլիշմենտը, հրավիրված է եղել ողջ Անվտանգության խորհուրդը, այլև իր «լավ հայ ընկերոջը» անձամբ շնորհավորելու համար տիկնոջ հետ Հայաստան է ժամանել ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
-
11.11.2013|
23:02
«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը irates.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նոյեմբերի 9-ին, Երևանում, հակապուտինյան ցուցապաստառներով երթ կազմակերպելը մեծ հաշվով չի ունենա հետևանքներ:
-
11.11.2013|
17:28
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 19.00, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ուսանողության համաշխարհային և Երիտասարդության միջազգային տոների առթիվ կազմակերպում է երիտասարդ կոմպոզիտորների էստրադային ստեղծագործությունների երեկո: Կներկայացվեն երիտասարդ կոմպոզիտորներ Էդգար Գյանջումյանի, Անժելա Ստեփանյանի, Էդմոնդ Մակարյանի, Բելա Հովհաննիսյանի, Ռաֆայել Մնացականյանի ստեղծագործությունները։