-
14.10.2014|
00:03
Օրերս աշխարհի լրատվամիջոցները տարածեցին մի նորություն, որը որոշ փորձագետներ համարեցին «արդի խոշորագույն տնտեսական իրադարձություն»։ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալներով, ընթացիկ՝ 2014 թվականին իր համախառն ներքին արդյունքով (ՀՆԱ) ՉԺՀ-ն կգերազանցի ԱՄՆ-ին։
-
07.10.2014|
00:23
Վերջերս իմ չինացի բարեկամները, որոնք մի ոչ մեծ, բայց շատ սիրված ռեստորանի տեր են, ուրախության լավ առիթ ունեցան. նրանց ընտանեկան ձեռնարկությունը, ուր կարելի է չինական հյուսիսային խոհանոցի ընտիր խորտիկներ վայելել (իմ կարծիքով՝ այն շահեկանորեն տարբերվում է հարավային և շանհայյան խոհանոցներից), 2014 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2015 թ. վերջը հարկային արտոնություններ է ստացել։
-
29.09.2014|
15:03
Տարածաշրջանում համատեղ նախագծեր իրականացնելով՝ Թուրքիան ու Ադրբեջանն էներգետիկ միջանցք են ստեղծել՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Նա օրինակ է բերել Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթգիծը և Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղը:
-
26.09.2014|
13:27
ՀՀ առողջապահության նախարարությունը մշտապես կարևորում է հանրային առողջապահության ծրագրերի իրականացումը: Այս շեշտադրումը կատարեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Հայաստանի Հանրապետությունում աղի ֆտորացման ծրագրի իրականացման թեմայով բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսսոր, ամերիկահայ ատամնաբույժ Ջեկ Սարոյանի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ քննարկման ընթացքում:
-
26.09.2014|
00:32
Վերջին ժամանակներս Շանհայում, ասենք, նաև ամբողջ Չինաստանում, գովազդային ու զբոսաշրջային գործակալություններն սկսել են զանգվածաբար առաջարկել այցելել «Անտարկտիդայի անծայրածիր ձյունաճերմակ հեռաստանները» և, ինչպես հաղորդում են չինական լրատվամիջոցները, այդ տարաշխարհիկ, կարելի է ասել, էքստրեմալ ուղևորությունները մեծ ժողովրդականություն են վայելում երկրում. «տարեցտարի ավելի ու ավելի շատ չինացի զբոսաշրջիկներ են որոշում կրկնել Հարավային բևեռի նշանավոր հետազոտողների ճանապարհորդությունը»։
-
22.09.2014|
12:40
Բաքվում շաբաթ օրն Ադրբեջանի և Բուլղարիայի նախագահների, Հունաստանի, Վրաստանի, Չեռնոգորիայի վարչապետների մասնակցությամբ կայացել է «Հարավային գազային միջանցք» նախագծի հիմնարկեքի արարողությունը: Ադրբեջանը նախատեսում է այս գազատարով «Շահ Դենիզ» հանքավայրից ադրբեջանական գազը Վրաստանով և Թուրքիայով հասցնել Եվրոպա:
-
12.09.2014|
00:06
Տնտեսական աճի հաշվարկման համար օգտագործվում է երկրի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ), որը տվյալ երկրի բնակչության որոշակի ժամանակահատվածում ստեղծած ապրանքների և ծառայությունների վերջնական շուկայական արժեքն է: Վերջին տարիներին ՀՀ-ում գրանցվում է տնտեսական աճի կրճատման միտում. նախկին երկնիշ աճը արդեն 2013-ի 1-ին եռամսյակում կազմել էր 7,5 %, իսկ տարեկան կտրվածքով նվազել էր մինչև 3,5 %:
-
11.09.2014|
12:20
Բաքվում այսօր կբացվի ադրբեջանական միջազգային պաշտպանական արդյունաբերության ADEX-2014 ցուցահանդեսը, որում ներկայացված կլինի աշխարհի 34 երկրների 200 ընկերությունների արտադրանքը:
-
06.09.2014|
12:02
Հայաստանի ընդերքի պաշարների նկատմամբ հանքարդյունաբերական ընկերությունների հետաքրքրությունը չի մարում: 2014 թվականի սեպտեմբերի 7-ին Կանադայի Տորոնտո քաղաքում «Դանդի Փրիշս Մեթալս» ընկերությունը, Կանադա-Հայաստան գործարարների խորհրդի հետ համատեղ կազմակերպում է ֆորում՝ «Հանքարդյունաբերությունը Հայաստանում և կանադական հանքարդյունաբերական ընկերությունների դերը» խորագրով:
-
05.09.2014|
17:05
«Ռոսնեֆտ» ընկերությունը մինչ օրս առաջարկ չի ներկայացրել «Նաիրիտը» աշխատեցնելու և եղած պարտքերը մարելու վերաբերյալ։ Այս նորությունը սեպտեմբերի 4-ին կառավարության շենքը պաշարած նաիրիտցիներին հայտնեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։
âââ¬Å¡Ã¬Ãâ ̢̢̮ââ¬Å¡Ã¬Ãâ /sport" rel="nofollow">Մարզական
Կենսակերպ
Տեսանյութ
Այլ