-
11.12.2018|
00:09
Սրանո՛վ ենք ճանաչում, թե սիրում ենք Աստծո Որդուն, երբ սիրենք Աստծուն և կատարենք նրա պատվիրանները. քանզի ա՛յս է Աստծո հանդեպ մեր սերը. որ պահենք նրա պատվիրանները:
-
11.12.2018|
00:02
«Զգո՛ւյշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի» (Մատթ. 24; 24):
Ինքնակործանման եզրին կանգնած աշխարհը մարդուն կործանելու համար նոր մարտահրավերների մեջ է ներքաշում, և ոմանք, տարրական հոգևոր գիտելիքներ չունենալու պատճառով, առավել են մխրճվում մեղքի խավարի մեջ ու կորստյան մատնվում:
-
07.12.2018|
00:17
Մեր իմացությունից վեր իրողություններ կան, որոնք չափազանց մեծ են և անըմբռնելի մեր մտքի տկարության և սահմանափակության պատճառով:
-
04.12.2018|
00:16
«Նրանք օտարացան ու հետ քաշվեցին: Ինչու՞ եք անօրենությունների վրա նոր վերքեր ավելացնում: Ամեն գլուխ ցավի մեջ է, ամեն սիրտ` տրտմության: .... Ձեր երկիրն ավերակ է, ձեր քաղաքները` հրո ճարակ, թշնամի ցեղերից ավերված ու ամայացած, ձեր հողի բարիքները ձեր իսկ աչքի առաջ օտարներն են ուտում» (Եսայի 1; 4-7)։
-
30.11.2018|
00:03
Յուրաքանչյուր մարդ օժտված է կարողությամբ` զգալու իր կատարած արարքների և արժանիքների համաչափությունը` մի կողմից և դրանց հատուցման` մյուս կողմից:
Այս համաչափությունը ոչ մեկի կողմից խախտվել չի կարող, որովհետև խախտումը կարող է առաջացնել հոգեկան դիսկոմֆորտ` մարդու համար տաղտկալի ու դաժան:
-
30.11.2018|
00:02
Հուդայի մատնությունը կոչ է` ուղղված այս կարգի մարդկանց, որպեսզի սթափվեն ու գնան ոչ թե իրենց փչացած ու նենգ ցանկությունների հետևից, այլ հետևեն Աստծուն:
-
27.11.2018|
00:12
Մեր օրերում «քրիստոնեություն» բառի կողքին ամենաշատ գործածվող բառը շատ երկար «հանդուրժողականությունն» է, բառ, որ հանդուրժում են շատ քրիստոնյաներ, գաղջ ու գոլ մի բառ, որ ամեն մեկին չի հաջողվում կուլ տալ:
-
27.11.2018|
00:08
Քրիստոնյայի կյանքի ողջ ընթացքը մեր առջև ներկայանում է իբրև փորձությունների ու դրանց հաղթահարման մի հաջորդական շղթա, որտեղ եթե քրիստոնյան զինված ու զրահավորված չէ ամենակարևոր առաքինություններով, ինչպիսիք են սերը, համբերությունը, խոնարհությունը, աղոթասիրությունը և այլն, ապա շատ շուտ ընկրկում է փորձությունների առջև` նախընտրելով հեշտ ու լայն ճանապարհը. չպայքարել: Սա սկիզբն է պարտության:
-
23.11.2018|
02:15
Անկասկած, ամուր ու մեծ տոհմածառ ունենալու ճանապարհին է այն ընտանիքը, որտեղ ամեն ոք գիտի իր գործը, տեղն ու դերը, որտեղ հայրը հայր է, մայրը՝ մայր, զավակը՝ զավակ: Որտեղ ցանկացած անախորժ դեպք լուծվում է տան պատերի ներսում, հարևանները ոչինչ չեն իմանում, իմանալու դեպքում էլ լավ գիտեն, որ չի կարելի խառնվել:
-
20.11.2018|
00:07
«Զգույշ եղեք, որ այս փոքրիկներից մեկին չարհամարհեք. ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապես տեսնում են երեսն իմ Հոր, որ երկնքում է» (Մատթ. 18;10):
Հիսուս այս զգուշացումը կատարում է շատ կտրուկ և հստակ կերպով, դրանով իսկ շեշտելով այն մեծ կարևորությունը, որը Նա տալիս է երեխաների բարոյական կերպարին և դաստիարակությանը:
his_toolbox addthis_default_style " addthis:url="https://www.irates.am/hy ������ ����������������/1750328778">