ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Անգլիկան եկեղեցին դեմ է միասեռականների եկեղեցական ամուսնությանը

Անգլիկան եկեղեցին դեմ է միասեռականների եկեղեցական ամուսնությանը
13.06.2012 | 01:07

Անգլիկան եկեղեցին հայտարարությամբ նախազգուշացրել է Մեծ Բրիտանիայի կառավարությանը Անգլիայում և ՈՒելսում միասեռականների ամուսնությունների օրինականացման վերաբերյալ իշխանությունների առաջարկության կապակցությամբ, նշելով, որ դրա իրականացումը կարող է հանգեցնել բախման։
«Չնայած նոր օրենքը հոգևորականներին չի պարտավորեցնում ամուսնություններ իրականացնել հենց եկեղեցում, այդուհանդերձ, մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարանին ուղղված հայցերի բավարարման դեպքում, դրանք կարող են կայանալ հենց եկեղեցում: Ամուսնության օրինականացման գաղափարը, որը միտված է սերնդաշարունակությանը, միասեռականների ամուսնության հետևանքով կդադարի»,- նշված է հայտարարության մեջ։
«Եկեղեցին աջակցում է միասեռականներին, սակայն դեմ է նրանց եկեղեցական ամուսնությանը»,- հավելել է եպիսկոպոս Թիմ Սթիվենսենը: Այս պահի դրությամբ Անգլիայի և ՈՒելսի միասեռականները կարող են գրանցվել միայն քաղաքացիական ամուսնության հիման վրա:



Դիտվել է՝ 2170

Մեկնաբանություններ